12 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ստեփան Սաֆարյանի նամակը` ԵԺԿ նախագահին

Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Պարոն Վիլֆրեդ Մարթենսին Հարգելի պարոն, Ինչպես գիտեք, ս.թ. փետրվարի 18-ին Հայաստանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Դրանցում հիմնական պայքարը ծավալվեց ընդդիմադիր “Ժառանգություն” եւ իշխանական Հանրապետական կուսակցությունների առաջնորդների միջեւ. երկուսն էլ` Եվրոպական ժողովրդական կուսակցության դիտորդ-անդամ:  Մինչեւ ընտրությունները Դուք երկու թեկնածուներին հաջողություն մաղթեցիք եւ հույս հայտնեցիք, որ կանցկացվեն ազատ, արդար ու ժողովրդավարական ընտրություններ: Չնայած գործող […]

Ինչո՞ւ են երկիրը լքում կայացածները

՛՛Ինքնառեալիզացիայի խնդիր է մարդու համար: Կան կազմակերպություններ, որ բարձր աշխատավարձ տալիս են, բայց ժամանակ է գալիս, որ ինքնառեալիզացիան կանգնում է, և մարդը փորձում է իրեն զարգացնել այլ երկրներում՛՛,-Հայաստանում աճող արտագաղթի պատճառներից մեկը սա է համարում էթնոսոցիոլոգ Միհրան Գալստյանը՝ ի պատասխան Henaran.am-ի այն հարցի, թե ինչու են Հայաստանից արտագաղթում բարձր աշխատավարձ ստացող պրոֆեսիոնալները: ՛՛ՌԴ-ը, ԱՄՆ-ը տանում […]

Խուրշուդյանն ընդհատել է ասուլիսը` Ազատության հրապարակում վրան են տեղադրում /վիդեո/

“Ժառանգություն” կուսկացության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը Ազատության հրապարակում բացօթյա ասուլիսում անդրադարձավ Սահմանադրական դատարանի քննարկումներին: Ըստ Խուրշուդյանի, ՍԴ-ն մերժել է նրանց փորձագիտական եզրակացությունները, ինչը ենթադրում է, թե ինչ որոշում է կայացվելու: Մամլո խոսնակը նաեւ ասաց, որ  Ստյոպա Սաֆարյանը երեկ նամակով դիմել է ԵԺԿ նախագահ Մարտենիսին` նշելով, որ չնայած նա համոզմունք էր հայտնել, որ ընտրությունները կանցնեն օրենքի […]

Նորընտիր Հռոմի պապը կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Նորընտիր Հռոմի պապ Ֆրանցիսկը մի քանի տարի առաջ կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջը, կաթոլիկ եկեղեցու առաջնորդը նման հայտարարությամբ հանդես է եկել 2006-ին իր հայրենիք Արգենտինայում` Հայոց ցեղասպանության 91-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներից մեկի ժամանակ: Ֆրանցիսկը, ով այն ժամանակ Բուենոս-Այրեսի արքեպիսկոպոսն էր, Հայոց ցեղասպանությունը որակել է […]

Մարտի 18-ից օդի ջերմաստիճանը կնվազի 9-11 աստիճանով

Մարտի 18-ից օդի ջերմաստիճանը կնվազի 9-11 աստիճանով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԱԻՆ Հիդրոմետ  ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: “Մարտի 12-ից սկսած Աֆրիկայի հյուսիս արևելյան շրջաններից հանրապետություն են ներթափանցել տաք օդային հոսանքներ, որի հետևանքով օդի ջերմաստիճանը բավականին բարձրացել է: Տաք օդային գոտիների ներթափանցումը շարունակվելու է մինչև մարտի 17-ը ներառյալ: Օդի ջերմաստիճանը […]

Հարկային դաշտդ մաքուր ու արդար չի … վարչապետն ու արտագաղթը

Արտագաղթը ՀՀ առջև ծառացած ամենամեծ խնդիրներից մեկն է և պատահական չէ, որ նախագահական այս ընտրություններում բոլոր թեկնածուներն ուշադրություն էին դարձնում ու թեժ էին պահում արտագաղթի խնդիրը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց էթնոսոցիոլոգ Միհրան Գալստյանը:       Վերջին երեք տարվա ընթացքում Հայաստանից արտագաղթել է մոտ 130 հազար մարդ (2010թ.՝ 46 հազար, 2011 թ.՝ […]

Այս կանգառը

Հայ ազգային կոնգրեսում այս օրերին բուռն քննարկումներ են ընթանում Երեւանի ավագանու ընտրություններին ներկայացվելիք համամասնական ցուցակի շուրջ: Ովքեր են լինելու ցուցակում, որն այս անգամ բոյկոտի ճանապարհով չի գնալու: Այսպես. Լեւոն Զուրաբյանի թիմը Տեր-Պետրոսյանին համոզում է, որ առաջին տասնյակում լինեն իրենց մարդիկ: ՀՀՇ-ի թեւն առաջարկել է առաջին հորիզոնականում ներկայացնել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի մոռացվեն այն խոսակցությունները, որ Նիկոլը […]

Անվճար անգլերեն ապարանցիների համար

Մարտի 15-ից Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Արագածոտնի մարզային կենտրոնում կմեկնարկեն անգլերենի դասընթացներ։ Պարապմունքներն անվճար են, դրանց մասնակցելու են Արագածոտնի մարզի տարբեր համայնքների երիտասարդներ։ Դասընթացները մասնակիցների անգլերենի հմտությունները, հատկապես խոսակցական անգլերենը զարգացնելու միտում ունեն։ Դասերը կանցկացնեն Խաղաղության կորպուսի կամավոր, COAF հիմնադրամի անգլերենի ուսուցիչ Ուեսլի ՄաքՔենը և FLEX ծրագրի շրջանավարտ Լուսինե Ասատրյանը։  

Սամվել Կարապետյանը հրավիրում է հայրենագիտական զրույցների

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը հայտնում է, որ մարտից վերսկսվել է վավերագրական ֆիլմերի ցուցադրությամբ ուղեկցվող հայրենագիտական ամենշաբաթյա զրույցների շարքը: Այսուհետ կրկին յուրաքանչյուր հինգշաբթի ժամը 18:30-ին հիմնադրամը հրավիրում է Ա. Թամանյանի թանգարան-ինստիտուտ (Կառավարության 3-րդ մասնաշենք, մուտքը՝ Հանրապետության փողոցի կողմից) բոլոր նրանց, ովքեր հայրենիքին առնչվող գիտելիքները խորացնելու նպատակ ունեն: Մուտքն ազատ է:   Այսօր՝ մարտի 14-ին, ցուցադրվելու են […]

Մարդու իրավունքների վիճակը Գյուղատնտեսության նախարարության ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012

Գյուղատնտեսության նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ  թերացումները. Թեև 2012 թվականին գյուղատնտեսության ոլորտին տրամադրվել են մատչելի տոկոսադրույքով վարկեր, սակայն գործնականում չեն պահպանվել հաստատված տոկոսադրույքները և գյուղացիների վրա դրվել է ավելորդ բեռ: 2012 թվականին Նախարարության կողմից սեփական նախաձեռնությամբ չեն իրականացվել դիտարկումներ սննդամթերքի անվտանգության վերահսկման նպատակով, ինչը որոշակի ոչ բավարար ծավալներով սկսվել է միայն տարեվերջին: Օրենքով որպես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի