ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելության ղեկավարն անդրադարձել է հետընտրական զարգացումներին
Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը փետրվարի 26-ին Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում հյուրընկալել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելության ղեկավար, դեսպան տիկին Հեյդի Թագլիավինիին: Հանդիպման ընթացքում Ա. Ղազինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին իր այս կարեւոր առաքելության շրջանակներում կատարված աշխատանքի եւ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն օժանդակելու համար: Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում փետրվարի 18-ին կայացած ընտրությունների ընթացքը, նախընտրական գործընթացն […]





































