21 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Առողջապահության նախարարությունը հաստատում է. խոզի գրիպի 20 դեպք

2013 թվականի մարտի 16-ին Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքում արձանագրվել է 7 տարեկան երեխայի մահվան դեպք։ Երեխայի մոտ գրեթե մեկ շաբաթ նկատվել են գրիպանման երևույթներ, սակայն բժշկական օգնության չեն դիմել։ Հետագայում երեխայի մոտ զարգացել է շնչառական անբավարարություն: Երեխայի եղբայրը ևս հիվանդ է գրիպով։ Նա հոսպիտալացվել է ժամանակին և ստացել անհրաժեշտ բուժում, ինչի արդյունքում ունի առողջացման դրական […]

Օլիգարխը` ըստ Գալուստ Սահակյանի

“Դուք հասարակության մեջ արթնացրել եք այն տեսակետը, որ օլիգարխ նշանակում է հանցագործ: Մենք չունենք որեւէ մեծահարուստ, որն իշխանության մեջ լինի եւ կարողանա անմիջական մասնակցություն ունենալ իշխանության որոշումներին: Այսինքն՝ օլիգարխը հենց նա է, որը լինելով մեծահարուստ, ձեռնարկատեր, մեծ ազդեցություն կունենա իշխանության գործառույթների կամ որոշումների վրա”,-  այսօր` մարտի 19-ին ԱԺ ում լրագրողների հետ ճեպազրուցում նման կարծիք հայտնեց […]

“Վալաշկովա, բան, տենց լրջագույն խնդիրներ … “

 ՛՛Այսօր միֆերի ու լեգենդների մասին խոսելու ժամանակն է, այս անգամ ավելի պարզաբնանելու եմ ասածս և մանրամասնեմ հետևյալ կերպ՝ քաղաքական իրավիճակը չի փոխվելու, բոլոր քաղաքական իրադարձությունները, ընտրությունները մասնավորապես դառնալու են բողոքի, պրոտեստի, ստեղծված իրավիճակի կապակցությամբ ցասում արտահայտելու մոբիլիզացիայի առիթ, որովհետև կյանքը Հայաստանում լավը չէ, կյանքը Հայաստանում քաղաքացիների համար լավը չէ, չկան փող ու միջոցներ՛՛,-այսօր Ազգային ժողովում […]

“Դաշնակցության” խիղճն ու ընդդիմության պրագմատիզմը

ՀՅԴ ավագանու ցուցակը գլխավորելու է ՀՅԴ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, նրան հաջորդում են Աղվան Վարդանյանը եւ Արսեն Համբարձումյանը:   Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը նշեց , որ իրենք մտածում էին, թե Երեւանի ավագանու ընտրությունները կարող է այն հարթակը դառնալ, որն ընդդիմադիր ուժերին կմիավորվեր: “ՀՅԴ-ն դրա համար արել է ամեն հնարավորն […]

Միզահոտ առաջարկ

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր մտահոգությունները հայտնեց գրավաճառների տարհանման շուրջ: ՛՛Միզահոտ գետնանցումն է նրանց առաջարկվել: Ցանկացած իրեն հարգող իշխանություն պիտի լսեր նրանց, կանչեր, լսեր նրանց առաջարկներն ու խնդիրները: Նրանց հետ միասին հասկանար՝ ինչպես չկործանել Հայստանում գրքի շուկան, որևէ նման բան չի արվել: Գիրքն իշխանության համար մակուլատուրա է՛՛,-նշեց Զոհրաբյանը: Նրա […]

Պարոն Հովհաննիսյան, պետք է իմանայիք, որ …

՛՛Քաղաքական գործընթացներում ամենաանհետաքրքիր բանը ձանձրալի դառնալն է։ Երբ քայլերդ միատեսակ ու միապաղաղ են, շատ շուտ հոգնեցնում ես, ինքնասպառվում։ Իսկ ասելիք չունեցող առանցքի շուրջ, որպես կանոն, համախմբում չի լինում՛՛,-այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը։ ՛՛Անցած տարիներին այդպիսի սովորական առօրյա դարձան հանրահավաքները՝ գրեթե նույն տեքստային ելույթներով, նույն հռետորաբանությամբ ու պահանջներով։ Վերջին մեկ-երկու […]

Շաքարավազն ու հացը. կդիմի նախագահին

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը ՏՄՊՊՀ-ի աշխատանքի օպերատիվությունը ցածր է գնահատում: ”Օպերատիվությունը չի բավարարում, որովհետև ուսումնասիրման շուկաները շատ են, նրանք էլ հնարավորությունների սահման ունեն: Միգուցե դրանով է բացատրվում, որ օպերատիվ ռեակցիան թույլ է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Պողոսյանը: Նա համաձայն է, որ ՏՊՄՄՀ-ը հաճախ խոշոր ձեռնարկատերերի գործունեությանը չի անդրադառնում և պատժում է միայն փոքր ձեռնարկություններին: ”Այդ […]

Ազատության հրապարակը պասիվանում է. հարթակի դեմքերը մտահոգ են /վիդեո, ֆոտո/

Ազատության հրապարակում կայացած բաց քաղաքացիական ֆորումում այսօր` մարտի 19-ին Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը հայատարարեց, որ շատ քաղաքական ուժեր նախանձով են նայում Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարին: “Իրենց համար ավելի լավ է մնա այս վիճակը, եթե իրենք չենք գալիս իշխանության: Ես ցավով այս եմ արձանագրում: Մի բան էլ ասեմ, որ Հայաստանի ընդդիմադիր հռչակված, նաև իշխանական բոլոր […]

Հերթականը

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է վարչական շրջանում քաղաքապետարանի տարեկան ծրագրով իրականացվող բակերի համալիր բարեկարգման աշխատանքների ընթացքին: Ինչպես և նախորդ, այս տարի ևս բակերի բարեկարգման ծրագրերում ներգրավվելու ցանկություն են հայտնել նաև մասնավոր ներդրողներ, ինչը ևս մեկ անգամ վկայում է քաղաքապետարան-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության մասին:   Մալաթիա-Սեբաստի վարչական շրջանի […]

Մեկնարկել են ՀՀ բուհերի ուսանողների 14-րդ հանրապետական մարզական խաղերը

Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանում այսօր տեղի է ունեցել ՀՀ բուհերի ուսանողների 14-րդ հանրապետական մարզական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ պետական  եւ ոչ պետական 16 բուհերի եւ Արցախի պետական համալսարանի ուսանող մարզիկները: Միջոցառման մասնակիցներին ողջունել է եւ հաջողություն մաղթել ՀՀ կրթության եւ գիտության նախարար, Ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Արմեն Աշոտյանը: “Ակնհայտ է, որ այսօր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված