Րաֆֆի Հովհաննիսյանը դիմում է շատ հարգարժան գործող նախագահ պարոն Սարգսյանին /ֆոտո, վիդեո/

“Ժառանգության” առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը քիչ առաջ Նորք-Մարաշ համայնքի 10/6 ընտրատեղամասում կատարեց իր քաղաքացիական պարտքը: Նա այստեղ էր եկել եղբայրների եւ քրոջ հետ: Փողոցում ողջունելով մարդկանց` նա բարձրացավ ընտրատեղամաս, կատարեց իր ընտրությունը, ապա զրուցեց լրագրողների հետ: Հովհաննիսյանը նշեց, որ այսօր ակնհայտ է դառնում, որ Հայաստանը և Հայաստանի ժողովուրդը նշում է հոգու ճշմարտության արշալույսը: […]