12 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Չավեսին չի հաջողվի զմռսել. ռուս մասնագետները հիասթափեցրել են վենեսուելացիներին

Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են, որ մահացած նախագահ Ուգո Չավեսի մարմինը հնարավոր չի լինի զմռսել, ինչպես որ նախատեսվել էր, քանի որ գործընթացը հարկավոր էր ավելի վաղ սկսել, հաղորդում է “Reuters”-ը: Չավեսը մահացավ նախորդ շաբաթ` 58 տարեկանում` քաղցկեղի դեմ 2 տարի պայքարելուց հետո: Նրա մարմինը դրված է Կարակասի ռազմական հոսպիտալում, որպեսզի միլիոնավոր վենեսուելացիներ կարողանան հրաժեշտ տալ իրենց […]

Եթե վիրավորել եմ` պատասխան կտամ. պաշտոնյան լրագրողին

Henaran.am-ը անդրադարձել է Սյունիքի “Որոտան” թերթի գլխավոր խմբագիր Արեւհատ Ամիրյանի եւ Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանի հակասությանը: Վերջինս իր մադին մի հրապարակումից հետո թերթի խմբագրին ահաբեկել է`ասելով, որ կվերացնի իրեն եւ ընտանիքին: Լրագրողի հրապարակումներին արձագանքել է Սամվել Թանգյանը, ով նամակ է ուղարկել խմբագրություն: “Ահա մի քանի օր է, ինչ Սիսիանի “Որոտան” […]

Մեկնարկեց ԱԳ նախարարի այցելությունը Գերմանիա

Մարտի 13-ին Բունդեսթագում ներկայացված տարբեր կուսակցությունների պատգամավորների հետ հանդիպումով մեկնարկեց ԱԳ Նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Բեռլին։ Նախարար Նալբադյանը, գոհունակություն հայտնելով Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ հաստատված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կապակցությամբ, հատկապես կարեւորեց երկու երկրների խորհրդարանների միջեւ առկա սերտ համագործակցությունը՝ օրենսդիր մարմինների ղեկավարների փոխայցելությունները, միջխորհրդարանական  բարեկամության խմբերի գործունեությունը, փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում։ Տեղի ունեցավ մտքերի […]

Սիրուշոն առաջարկում է

”Հենց այս պահին արծաթագործ Անահիտ Բերբերյանի հետ վերջին շտկումներն ենք կատարում: Առավոտյան արդեն սկսում ենք նկարահանումներ հավաքածուի պարագաներով: Եկեք միասին ընտրենք քարերի գույները. որն է ձեզ ավելի դուր գալիս:))))”,-Ֆեյսբուքյան իր էջում գրել է երգչուհի Սիրուշոն: Ավելի վաղ նա գրեել էր, որ աշխատում է ”Պռեգոմեշ” երգի հագուստների և զարդերի վրա:

Ծառուկյանը կդիմի քրեական հեղինակություններին.Ժամանակ

Թերթի տեղեկություններով՝ Երեւանի ավագանու ընտրություններում հաղթանակ ապահովելու համար Հանրապետական եւ “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունները ոտքի են հանել իրենց հետ կապ ունեցող “հեղինակություններին”: ԲՀԿ-ն, օրինակ, փորձում է նորից օգտագործել Գագիկ Ծառուկյանի հովանավորյալ Բանգլադեշցի Համոյի՝ Աշոտ Ավետիսյանի “հնարավորությունները”: Բայց քանի որ ԲՀԿ-ի յուրաքանչյուր նման քայլ անմիջապես գրավում է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ուշադրությունը՝ դրանից բխող հնարավոր հետեւանքներով, կուսակցությունը որոշել […]

Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդն առաջին անգամ լատինոամերիկացի է

Հռոմի պապ է ընտրվել Բուենոս-Այրեսի արքեպիսկոպոս Խորխո Մարիո Բերգոլյոն, ով Ֆրանցիսկ անունն է ընտրել իր համար: Նախկինում Հռոմի պապերից ոչ ոք նման անուն չի վերցրել: Նոր Հռոմի պապը 76 տարեկան է: Նա կարդինալ է ձեռնադրվել 2001-ին` Հովհաննես Պողոս 2-րդի կողմից, իսկ 2005-ի կոնկլավին համարվում էր Հռոմի պապ ընտրված կարդինալ Յոզեֆ Ռացինգերի հիմնական մրցակիցը: Խորխե Մարիո Բերգոլյոն ծնվել […]

ԲՀԿ-ն Դաշնակցականներին սխալ է հանել. Հրապարակ

Արմեն Ռուստամյանին ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին համարը գրելու հանգամանքը որոշ փորձագետներ բացատրում են ՀՅԴ Բյուրո-Գերագույն մարմին հակասություններով: ՀՅԴ Բյուրոն, որ աշխարհասփյուռ Դաշնակցության ղեկավար մարմինն է, ըստ էության, Ռուստամյանին ասում է` գնա ապացուցիր, որ քո ղեկավարած կառույցը՝ երեւանյան ղեկավար մարմինը, գործուն է ու կենսունակ:  “Ասել է` ՀՅԴ-ում, ինչպես եւ մեզ մոտ` ԲՀԿ-ում, Օսկանյանին առաջին համար գրելով, […]

Առանց “Բետեեռ կանանց” եւ Կլարա Խաչիկովնայի. Առավոտ

Իհարկե, այս պահին դժվար է ասել, թե ինչով է վերջանալու Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած քաղաքական [կամ քաղաքացիական] շարժումը: Անձամբ ես, ճիշտն ասած, այժմ չեմ տեսնում նախադրյալներ, որոնք կարող են ստիպել նախագահին հրաժարական տալ կամ Ազգային ժողովին` լուծարվել: Բայց դա չի նշանակում, որ մեր երկիրը չի փոխվել, եւ դա միայն այս նախագահական ընտրությունների արդյունքը չէ: Հայաստանը սկսել […]

Ծառուկյանը չի արել. Հրապարակ

ԲՀԿ­ում սպասում էին, որ Ֆրանսիայից Գագիկ Ծառուկյանի վերադարձից հետո տեղի կունենա Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը, որի ժամանակ էլ Ծառուկյանը կշնորհավորի Սերժ Սարգսյանին, ինչը, սակայն, տեղի չի ունեցել: Կրկին ՀԱՕԿ նախագահ ընտրված, ԱԱԽ անդամ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցում նաեւ Անվտանգության խորհրդի նիստերին: Ավելին` նա չի եղել նաեւ Սերժ Սարգսյանին Մոսկվա ճանապարհողների եւ դիմավորողների մեջ: Ի դեպ, […]

Այն, ինչ չհաջողվեց ԲՀԿ-ին, կհաջողի

“Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը վերջին օրերին հանդիպումներ է ունենում ՀԱԿ-ից առանձնացած մի շարք կուսակցությունների հետ եւ նրանց առաջարկում է Երեւանի խորհրդի ընտրություններին մասնակցել միասնական ցուցակով: Հակոբյանի առաջարկը շատ կուսակցությունների համար ընդունելի է, եւ չի բացառվում, որ առաջիկայում “Ժառանգության” առանցքի շուրջ ձեւավորվի նախընտրական դաշինք: Սա յուրօրինակ պատասխան կլինի ԲՀԿ-ին, որի ղեկավար Գագիկ Ծառուկյանը կուսակցության քաղխորհրդի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի