Րաֆֆին գիտի` պատասխանն ինչ է լինելու /վիդեո/
”Սարդարապատ” շարժման նախաձեռնող խմբի համակարգող Ժիրայր Սեֆիլյանը դեմ է ”Ժառանգության” առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի և իշխանության բանակցություններին: ”Այս ռեժիմի հետ որևէ երկխոսությունից դրական արդյունք պետք չէ անկնկալել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սեֆիլյանը: Նա վստահ է, որ երկխոսությունը կվնասի նաև ընդդիմությանը, այս պարագայում` ”Ժառանգությանն” ու Րաֆֆի Հովհաննիսյանին, նույնիսկ եթե երկխոսությունը հրապարակային լինի:
Սեֆիլյանը նշեց, որ Հովհաննիսյանը նախօրոք գիտի` հակառակ կողմի պատասխանն ինչ է լինելու, սակայն դա գիտակցելով հանդերձ` այդ քայլը կատարում է, ինչը, Սեֆիլյանի խոսքով, այն քաղաքական մշակույթն է, որ ”Ժառանգության” առաջնորդը կրում է իր մեջ: ”Ես այլ մարտավարության կողմնակից կլինեի, սակայն հիմա գլխավոր դերում Րաֆֆին է, պիտի հարգենք ու համբերատար սպասենք”,-ասաց:
Սեֆիլյանը նաև համոզմունք հայտնեց, որ Սերժ Սարգսյանը Հովհաննիսյանին չի տա այն պաշտոնները, որոնք նա պահանջում է: ”Այնպիսի առանցքային պաշտոններ է պահանջել Րաֆֆին, որ Սերժ Սարգսյանը կյանքը կտա, այդ պաշտոնները չի տա”,-եզրափակեց նա: