06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ՕԵԿ-ը գազի սակագնի վերանայման հարց է բարձրացնում

ՕԵԿ-ը պատրաստվում է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով գազի սակագնից ստացվող շահույթը վերանայելու նպատակով, ըստ այդմ` հնարավոր է գազի սակագնի վերանայում:

Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտարարեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Նրա խոսքով, 3-5% շահույթ է նախատեսված մոնոպոլ կառուցի համար, սակայն գազի ոլորտում հաշվարկված է 10% շահույթ:

“Մենք նպատակ ունենք սահմանափակել շահույթը ավելի ցածր չափով և հարց ենք բարձրացնել այն վերանայելու համար: ՀայՌուսգազարդի բաժանորդների թիվը աստիճանաբար աճում է և այժմ մոտ 430 հազար է: Դա թույլ է տալիս մտածել, որ ինքնարժեքի գինը հնարավոր է իջեցնել”,-նշեց պատգամավորը:

Հ. Մարգարյանի համոզմամբ, հնարավոր է շահույթը կրճատելով` սպասարկման համար գանձվող գումարը ՀայՌուսգազարդն իր վրա վերցնի:

Պատգամավորը վստահեցրեց, որ այս նախաձեռնությունը կապ չունի նախընտրական ժամանակահատվածի հետ. “Դեռ պետք է պատրաստվի դիմումը և այն հանձնելուց հետո`21օրյա ժամկետում կլինի պատասխանը, այսինքն` դա կլինի ավագանու ընտրություններից հետո:

Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների վերաբերյալ ՕԵԿ պատգամավորն ասաց, որ հիմա կոռեկտ չի համարում գնահատականներ հնչեցնել գործող քաղաքապետի աշխատանքի վերաբերյալ. “Միայն կասեմ, որ Տարոն Մարգարյանը սրտացավ քաղաքապետ է”:

ՕԵԿ ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Հովհաննես Շահինյանի խոսքերի վերաբերյալ, թե ավագանու ընտրություններում պայքարը ընթանալու է ՕԵԿ-ի և ՀՀԿ-ի միջև, պարոն Մարգարյանը նշեց. “Մենք մրցակցություն տեսնում ենք բոլոր ուժերի միջև, բոլորն էլ ձգտում են հաղթել այս ընտրություններում և բոլորն էլ մրցակից են միմյանց”:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ