20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ազգային ժողովը դիմում է քաղաքական ուժերին եւ քաղաքացիներին

“”Հանրապետական” կուսակցության`քաղաքացիական համաձայնության, հասարակական վստահության մթնոլորտի ամրապնդման եւ առկա խնդիրների համատեղ լուծման վերաբերյալ հայտարարության նախագիծն ավելի քան իրատեսական եւ պատեհաժամ է” : Կարծիք է հայտնել ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը`խոսելով ՀՀԿ հայտարարության նախագծի մասին, որը պետք է քննարկվեր խորհրդարանական մեծամասնության կողմից երկրում ստեղծված հետընտրական իրավիճակից ելքին նվիրված արտահերթ նստաշրջան նախաձեռնելու դեպքում:      

Նա նշել է, որ Հայ ազգային կոնգրեսի առաջարկած հայտարարության նախագիծն, օրինակ, ավելի շատ հիշեցնում է հանրահավաքային ելույթ, քան Ազգային ժողովի հայտարարության նախագիծ: Ըստ որում, Շարմազանովը կրկին հայտարարել է, որ ՀՀԿ-ն պատրաստ է ստեղծված հետընտրական իրավիճակից ելքի շուրջ երկխոսության, սակայն այդ երկխոսությունը պետք է լինի առարկայական, այլ ոչ թե շոու հիշեցնի:

ԱԺ փոխխոսնակը համոզմունք է հայտնել, որ իշխանությունների եւ ընդդիմության միջեւ երկխոսություն կհաստատվի, քանի որ իշխանությունը բաց է այդ երկխոսության համար: Սակայն ըստ Շարմազանովի` ՀՀԿ առաջարկած հայտարարության նախագծի նկատմամբ ընդդիմադիր խորհրդարանական ուժերի ոչ կառուցողական դիրքորոշումը հաշվի առնելով`կառավարող կուսակցությունն այսօրվա դրությամբ արտահերթ նստաշրջան անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում`առնվազն մինչեւ ընթացիկ շաբաթվա վերջը:                                     

Ինչպես նշել է Շարմազանովը, ՀՀԿ առաջարկած հայտարարության նախագծում, մասնավորապես նշվում է, որ ՀՀ Ազգային ժողովը, մտահոգված լինելով Հայաստանի հետընտրական իրադարձություններով, գիտակցելով, որ քաղաքացիական համերաշխությունը, հասարակական եւ քաղաքական վստահությունը կնպաստեն երկրի զարգացմանը, կոչ է անում բոլոր խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ջանք գործադրել` փոխհանդուրժողականության մթնոլորտում երկխոսություն ծավալելու նպատակով:

ՀՀ ԱԺ-ն անհրաժեշտ է համարում նաեւ կառուցողական քննարկումներ սկսել սահմանադրական բարեփոխումների եւ ընտրական համակարգի բարելավման շուրջ: ՀՀ Ազգային ժողովը դիմում է երկրի բոլոր քաղաքական ուժերին եւ քաղաքացիներին`կոչ անելով զերծ մնալ ՀՀ Սահմանադրությանը եւ օրենքներին հակասող գործողություններից եւ գնալ երկխոսության ճանապարհով`փորձելով համատեղ ջանքերով լուծել գոյություն ունեցող խնդիրները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ