Խեղաթուրում. Րաֆֆին հերքում է նախագահի խոսնակին /վիդեո/
՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը քիչ առաջ ՛՛Ազատության՛՛ հրապարակում շարունակվող քաղաքացիական ֆորումի մեկնարկին անդրադարձավ նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանի հայտարարությանը:
՛՛Խոսնակի հայտարարությունը հերթական խեղաթյուրումն է և բոլոր դեպքերում մեր մոտեցումը շատ հստակ է և երկրի փրկությանն ուղղված է, և ոչ երբեք վերջնագիր՛՛,-ասաց նա: Հովհաննիսյանը հորդորեց իր խոսքերը չխեղաթյուրել:
՛՛Թող ոչ ոք իմ խոսքերը չխեղաթյուրի իր մանր շահերի համար, մեր առաջարկն էլ ուժի մեջ է՛՛,-հավելեց նա:
Հիշեցնենք, Արմեն Արզումանյանը հաղորդագրություն էր տարածել, որում ասված էր.
՛՛Նախագահ Սերժ Սարգսյանը մշտապես աչքի է ընկել մեծ համբերատարությամբ, և նա միշտ կառուցողական է իր քայլերում,
2. Նախագահի՝ ս. թ. մարտի 25-ի նամակում արված առաջարկությունը դեռ շարունակում է մնալ ուժի մեջ՝ չնայած հրապարակից հնչող անհիմն վերջնագրերի լեզուն ժամ առ ժամ նվազեցնում է դրա արդիականությունը,
3. Նախագահի հանդիպումները կազմակերպվում են վաղօրոք պլանավորված արարողակարգով, կանխավ ամրագրված ժամերի և տեղի են ունենում նախագահական նստավայրում՛՛: