20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Րաֆֆին երկու տարբերակ է առաջարկում Սերժ Սարգսյանին /վիդեո/լրացված/

՛՛Իմ երեկվա նամակը ինքնին խոսուն է և ամբողջովին ներկայացնում է իմ մոտեցումն այս հարցում: Ես ինքս կորոշեմ, թե երբ կանցնենք հաջորդ հանգրվան, որպեսզի կարողանանք ժողովրդի՝ փետրվարի տասնութի աննախադեպ հաղթանակը արձանագրել տանք՛՛,-այսօր ՛՛Ազատության՛՛ հրապարակում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ի պատասխան հարցի` կդադարեցնի՞հացադուլը:

Հովհաննիսյանը նշեց, որ եթե երբևէ ՀՀ նախագահն ուզենա դեմ առ դեմ հանդիպել, քննարկել, պետք է նկատի առնի, որ իր առաջարկներն ընդամենը նվազագույն շեմն է, իսկ եթե որևէ առաջարկ չընդունվի նախագահի կողմից, ապա դրա փոխարեն պիտի համարժեք կետ ավելացվի:

՛՛Մերը համալիր առաջարկ է, որպեսզի մենք ունենանք սահմանադրական հանգուցալուծում, ովքեր սա երեք կամ ութ պաշտոնի մասին առևտուր են ներկայացնում, ես պարզապես համեստաբար ասեմ, որ սխալ է, համաձայն չեմ: Իմ բնավորությունն ու խիղճը թույլ չեն տալիս որևէ գործարք: Ամեն ինչ շատ բաց է ու պարզ՝ կամ կլինեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ, կամ կգնա իշխման կիսման ժողովրդի հետ, որի հիմնադրույթները ես ներկայացրել եմ՛՛,-շեշտեց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը պատրա՞ստ է Սերժ Սարգսյանի հետ հանդիպել նաև ապրիլի իննից հետո, ՛՛Ժառանգության՛՛ ղեկավարը պատասխանեց. ՛՛Ապրիլի իննից հետո մեր կարգավիճակները տարբեր են լինելու, և իմ, և իր, և ժողովրդի. ես միշտ պատրաստ եմ լինելու բոլորի հետ հանդիպել:՛՛

Ինչու ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը չի այցելում Հովհաննիսյանին, նա արձագանքեց. ՛՛Նա իր տեսակետը հայտնեց, թե ով է հաղթել այս ընտրություններում, իսկ այցելել, թե ոչ, դա իր խնդիրն է՛՛:

Լրագրողները Հովհաննիսյանից հետաքրքրվեցին նաև, թե ինչպես է վերաբերում ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի 2008 թ-ին արված քայլին, որ նա պաշտոն ստանձնեց:

Հովհաննիսյանի պատասխանը` տեսանյութում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ