11 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ԲՀԿ-ը մինչև երեկ ընդդիմություն էր, ՕԵԿ-ը երբեք նման կարգավիճակում չի եղել

ՕԵԿ-ը հարգում է մեր քաղաքացիների ընտրությունը, չնայած ամեն ինչ չէ, որ համարում է ճիշտ: “Այն որ ընտրությունները կայացել են, սա արդեն փաստ է, և մենք չենք պատրաստվում դա վիճարկել”,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՕԵԿ-ական, Երեւանի ավագանու ՕԵԿ համամասնական ցուցակի երկրորդ համարը` Հովհաննես Շահինյանը: Հովհաննես Շահինյանի դիտարկամբ` 2 տոկոս քվեն, որ ստացավ ՕԵԿ-ը, ոչ թե […]

Հո ազգի թշնամին չե՞ն

Հայաստանում կա 126 ատրակցիոն ու կարուսել: Մայրաքաղաքում 83 ատրակցիոնից արդեն 9-ը փորձաքննության է ենթարկվել, տրվել է դրական եզրակացություն, 53-ը փորձաքննության փուլում են: Այս մասին “Հենարան” ակումբում այսօր լրագրողներին ասաց արտակարգ իրավիճակների  տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի գլխավոր փորձագետ Լուսինե Հովհաննիսյանը: Այն հարցին, թե այդ դեպքում, ինչու են վթարվում կարուսելները, փորձագետը` նկատեց. “Տեխզննություն անցած ավտոմեքենան որ վթարի […]

Սաակաշվիլին նախագահի թեկնածուին համեմատել է Կալիգուլայի ձիու հետ

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեկնաբանել է կառավարող “Վրացական երազանք” կոալիցիայի կողմից որպես Վրաստանի նախագահի թեկնածու կրթության եւ գիտության նախարար Գեորգի Մագվելաշվիլիին առաջադրելու փաստը: Այդ քայլը նա համեմատել է Կալիգուլայի կողմից իր ձիուն հռոմեական սենատոր նշանակելու պատմական իրողության հետ:  “Կոնկրետ ոչինչ չեմ կարող ասել, սակայն երբ հռոմեական կայսրը ցանկանում էր իր գերակայությունը ցույց տալ հանրությանը, նա սենատի անդամ […]

Պարոն Ծա-ռուկ-յան, ժողովրդին չե՞ք մոտենա … /վիդեո/

Երեկ Աբովյան քաղաքում կայացած Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկղեցու օծումից հետո հավաքվածները ցանկանում էին, որ Գագիկ Ծառուկյանն իրենց մոտենա: “Պարոն Ծա-ռուկ-յան, ժողովրդին չեք մոտենա”,-լսվում էր բազմության շարքերից, իսկ Ծառուկյանը … Մանրամասները` տեսանյութում: 

Երանի նրանք էլ ունենային մեկը, որին մենք այդքան ցանկանայինք

Մայիսի 19-ին Երևանում նշվելու է Սայաթ-Նովային նվիրված ավանդական Վարդատոնը: Այս մասին  լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը: Նա նշեց, որ մայիսի 19-ին հավաքվում են Սայաթ-Նովայի հուշարձանի մոտ Երևանում, իսկ մայիսի 26-ին` Թբիլիսիում: Երևանում  Հանրային ռադիոյի Սայաթ-Նովա անսամբլը ներկայացնելու է համերգային ծրագիր, մարդիկ լինելու են տարազներով, ձեռքերին` վարդեր, ապա կայանալու է երթ Չարենց-Սայաթ-Նովա խաչմերուկից: […]

Ինքնասպանության փորձ

Մայիսի 15-ին, ժամը 07.07-ին անձը չպարզված քաղաքացին դիմել է թիվ 37 ՀՓՋ առ այն, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել` նետվելով կամրջից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգ փողոցի 5-4 թիվ 1/21 տնակի սեփականատեր` 1959 թ. ծնված Ս. Հ-ն Ներսիսյան փողոցի մոտակայքում գտնվող կամրջից նետվել է Տանձուտ գետը: […]

Ընտանիքը երեք պատճառով է քանդվում

Մայիսի 15-ը ընտանիքի օր է, ինչը առիթ է քաղաքական “դեֆիցիտի” պայմաններում երեւանյան մամուլի ակումբներում անցում կատարել հասարակական ոչ պակաս կարեւոր թեմայի: Եսայի քահանա Արթենյանը օրինակ` մտահոգ է, ասում է` հաճախ մարդիկ ամուսնանում են ամուսնացածի կարգավիճակ ունենալու համար. “Ես ունեմ մտահոգություն հայ ընտանիքների հետ կապված և այն արժեքների որի արդյունքում ձևավորվում է ընտանիք: Ցավոք ընտանիքների մեծ […]

Բարեկամ, հարևան, կաշառք …

ԿԳՆ Արմեն Աշոտյանը կրթության ոլորտում մի քանի հիմնական չլուծված խնդիր է առանձնացնում: Առաջինը կրթության որակի խնդիրն է բոլոր մակարդակներում: ՛՛Այս խնդիրը երբեք չի կարելի համարել լուծված՛՛,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարարը` հավելելով, որ այս ուղղությամբ քայլեր ձեռնարկվել են, սակայն դեռ երազած մակարդակից հեռու են: Եվս մեկ չլուծված խնդիր է կրթության մատչելիությունը:Միայն թե ըստ ԿԳՆ-ի` […]

Պղծել են Պռոշյանի սպանված գյուղապետի շիրիմը

“Հայազն” կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջումտեղեկացրել է, որ պղծել են  Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի  նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի շիրիմը: Միայն հայտնի է, որ շիրիմի վրա գրված է. “պարահանդեսն ավարտվեց”: Հիշեցնենք, որ Հրաչ Մուրադյանը սպանվել էր ապրիլի 2-ին գյուղապետարանի դիմաց: Գյուղապետի սպանության գործով կա կալանավորված:    

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Ստրասբուրգ

Մայիսի 15-16-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ստրասբուրգ, որտեղ կմասնակցի Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որի ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարը կստանձնի ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի