20 Հունիսի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնությունը` Հայաստանում

  2013 թվականի մայիսի 29-ից հունիսի 2-ը Սլովենիայի Լյուբլյանա քաղաքում կայացել է Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահության նիստը, որին հրավիրված էր նաև Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան: Նիստում քննարկվել են կազմակերպական մի շարք խնդիրներ, մասնավորպես 2014թվականին Ռոտերդամում կազմակերպվող համաեվրոպական ուսանողական  խաղերին Հայաստանի համալսարանական թիմերի մասնակցության ընդլայնման հարցը: Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ, ՀՀ ԿԳ նախարար  Արմեն […]

Յուրի Վարդանյանն ազատվեց ԲՀԿ-ական Սամվել Խաչատրյանից

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը աշխատանքից հեռացրել է նաև փոխնախարար ` Սամվել Խաչատրյանին: Սամվել Խաչատրյանը “Բարգավաճ Հայաստան” կուսակցության անդամ է: Սամվել Խաչատրյանը այն մարդն է  ով ոչ վաղ անցյալում տարածած իր բաց նամակով քննադատել էր  էր ենթարկել Յուրի Վարդանյանին` օլիմպիական խաղերում Հայաստանի անհաջողությունների, դրանում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մեղավորության վերաբերյալ վերջինիս դիտարկումների պատճառով: […]

Նշվում է Արամ Խաչատրյանի 110 ամյակը

  ՀԽՍՀ, ՎԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հասարակական գործիչ, արվեստագիտության դոկտոր, կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակի առիթով  Կոմիտասի անվան պանթեոն՝ աշխարհահռչակ կոմպոզիտորի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու են այցելել կոմպոզիտորի որդին՝ Կարեն Խաչատրյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի պաշտոնյաներ, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մասնակիցները, բազմաթիվ արվեստագետներ ու երաժշտասերներ։  «Արամ Խաչատրյանը կապված էր […]

Երևանում կսկսվեն գեյ-շքերթնե՞ր…կդիմեն նախագահին

ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, դոցենտ Վարդան Խաչատրյանը մտահոգված է ՄԻՊ-ի կողմից Ազգային ժողով ներկայացված ”Խտրականության դեմ” օրենքի նախագծով: Այս մասին նա հայտնեց այսօր կազմակերպված քննարկման ժամանակ: Ըստ նրա` օրենքն ընդունվելու դեպքում միասեռականությունը Հայաստանում այլևս օրենսդրորեն չի արգելվի: ”Մենք կանգնած ենք շատ լուրջ ճնշման առջև, արժեհամակարգի փոփոխման առջև: Մենք ականատեսն ենք արմատական փոփոխությունների, որոնք ազդելու են […]

Առաջընթաց է արձանագրվել Հայաստանի համար կարևոր բոլոր ոլորտներում.Արթուր Բաղդասարյան

Այսօր տեղի ունեցավ Եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որը նախագահում էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը: Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական` 15-րդ նիստի օրակարգում տեղ էին գտել մի շարք հարցեր, այդ թվում` Հայաստան-Եվրամիություն համագործակցության վերջին զարգացումների և կարևորագույն ձեռքբերումների ներկայացում, մասնավորապես` ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի, ներառյալ Խոր և […]

Արդեն հայտնի են “Հազարան բլբուլ” փառատոնի արդյունքները

  Կայացել է «Հազարան բլբուլ» մանկապատանեկան երաժշտական բեմադրությունների հանրապետական 2-րդ մրցույթ-փառատոնի գալա-համերգը, որի ընթացքում հայտարարվել են լավագույնը ճանաչված 6 ներկայացումները: Գլխավոր մրցանակը (Գրան պրին) ստացել է Երևանի` Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցը (Լեոնել Բարտ «Օլիվեր»): Առաջին մրցանակին արժանացել է Արմավիր քաղաքի արվեստի պետական քոլեջը (Լեոնարդ Բերնստայն, «Վեսթսայդյան պատմություն»): Երկրորդ մրցանակը կիսել են Արարատ քաղաքի Ղ. […]

ԵԱՀԿ նիստից հետո Էդվարդ Նալբանդյանի պատվին պաշտոնական ճաշ տրվեց

  Հունիսի  6-ին Վիեննայում աշխատանքային այցելությամբ գտնվող արտգործնախարար, Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին, ուր հանդես եկավ ելույթով՝ Եվրախորհրդի առջև ծառացած խնդիրների, Եվրախորհուրդ – ԵԱՀԿ համագործակցության, ԵԽ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների վերաբերյալ: Անդրադառնալով Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ միջև համագործակցությանը՝ ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահն ասաց. «Ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը խթանելու […]

Նախարարը` Սուրեն Խաչատրյանի պաշտոնազրկումից /վիդեո/

”Տվյալ դեպքում գնահատականները պետք է իրավապահ մարմինները տան”,-այսօր կառավարությունում լրագրողների հարցին, թե Սյունիքի մարզպետ սուրեն Խաչատրյանի աշխատանքից ազատումը կարող է դաս լինել նաև օրենքը շրջանցող պաշտոնյաների համար, ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ հրաժարվելով թեմայի շուրջ այլ հարցերի պատասանելուց:  ”Ընդհանրապես յուրաքանչյուր պաշտոնյա իր իրավունքների շրջանակներում իր լիազորություններն իրագործելիս պետք է օրենքի պայմաններին առաջին […]

Թուրքիայում խռովությունների ընթացքում ոստիկան է մահացել. սպառնում են Ալիեւին

Թուրքիայի հարավում ցույցերի ընթացքում ոստիկան է մահացել: Նա դարձել է Թուրքիայում տիրող խռովությունների արդյունքում չորրորդ զոհը: Մուստաֆա Սարին մահացել է Ադանայի հինգ մետրանոց կամուրջից ընկնելուց ստացած վնասվածքների պատճառով, որտեղ իրավապահ մարմինների այլ ներկայացուցիչների հետ փորձում էր կարգի հրավիրել ցուցարարներին:  Միևնույն ժամանակ բողոքի ալիքը ուժեղանում է: Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը և հանդես են գալիս իսլամիզացման […]

Սերժ Սարգսյանն անձամբ է հետևում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Հանրապետության Նախագահն այցելել է Դիլիջանի միջազգային դպրոց, ծանոթացել միջազգային չափանիշներին համապատասխան և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ կառուցվող կրթական այդ հաստատության շինարարության ընթացքին, առկա խնդիրներին, իրականացվող մեծածավալ ներդրումներին և դպրոցի ուսումնական ծրագրերի մշակման աշխատանքներին: Շրջայցի ավարտին Սերժ Սարգսյանը հոգաբարձուների խորհրդի անդամներ, դպրոցի նախագծի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի