20 Հունիսի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

”Կարֆուրը” նույն մոնոպոլիան է. նոր նախարարի տեղեկությունները /վիդեո/

ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահրամ Ավանեսյանը երեկ` հունիսի 5-ին Ազգային ժողովում հայտարարեց, որ ֆրանսիական ”Կարֆուր” խանութների ցանցն արդեն Հայաստանում է: Սա շատերին զարմացրեց, քանի որ ինչպես ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն է հայտնել, ”Կարֆուրի” հետ իրենք չեն կարողանում կապնվել, որպեսզի խոսեն Հայաստանում նրա մուտք գործելու մասին: Henaran.am-ի հետ զրույցում Ավանեսյանն ասաց, որ իր տեղեկություններով` իսկապես ”Կարֆուրն” […]

“Surprise”. Սուրեն Խաչատրյանն ազատվեց աշխատանքից

Քիչ առաջ կառավարության նիստում որոշվեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին ազատել զբաղեցրած պաշտոնից: Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը մասնավորապես նշեց.  ՛՛Սուրեն Խաչատրյանին պաշտոնից ազատել իր դիմումի համաձայն՛՛: Այսինքն՝ արդեն նախկին մարզպետն ինքն է դիմում ներկայացրել կառավարությանը: Առանց լրացուցիչ խոսքերի որոշումն ընդունվեց: Հիշեցնենք, որ հունիսի 2-ին, կեսգիշերն անց Գորիսում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան տան մոտ կրակոցներ են հնչել:Մարզպետի տան բակում […]

Հանրային խորհրդում քննարկվել է գազի գինը

Հանրային խորհրդում վերջին օրերին աշխատանքային քննարկումներ են անցկացվել գազի սակագնի բարձրացման վերաբերյալ ինչպես ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում, այնպես էլ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստում: Հունիսի 5-ին ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի նախաձեռնությամբ Հանրային խորհրդում գազի սակագնի վերաբերյալ տեղի ունեցավ քննարկում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի և հանձնաժողովի այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Քննարկմանը մասնակցում […]

“Ր”-ով, թե “ռ”-ով, միեւնույն է վաճառվում է /օրվա կադր/

Վաճառքը շուկայական տնտեսության եւ վայրի կապիտալիզմի ֆորմացիայի ամենակիրառվող բառերից է, որ վաղուց դուրս գալով նեղ մասնագիտական նշանակությունից` հավակնում է գաղափարախոսության հիմնաքար դառնալ: Ամեն ինչ վաճառվում է, լավ վճարող է պետք … ոմանց մոտ խիղճը դեռ չի վաճառվում: Բայց սա բոլորովին այլ պատմություն է: Առայժմ պետք է սովորել` ինչպես է գրվում վաճառվել բառը` “ր”-ով թե “ռ”-ով : […]

Սուրեն Խաչատրյանի բացասական կողմերը դրսեւորվել են հետագայում՝ Հոկտեմբերի 27-ից հետո. Առավոտ

“Ես մի բան կարող եմ ասել` պաշտպանության նախարարը այդպես երբեք չի առաջնորդվել խնդրանքներով: Ես չեմ կարծում, որ ՎԱզգեն Սարգսյանի կողմից ինչ-որ խնդրանքների գործընթաց է գնացել: Ես այդպիսի բան չեմ հիշում այդ հարցում”,-երեկ “Առավոտի” հետ զրույցում ասել է պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը: Անդրանիկ Քոչարյանն այսպես հերքեց Վազգեն Մանուկյանի պնդումը , որ Վազգեն Սարգսյանն է իրեն […]

Դժբախտ պատահար “Նաիրիտում”. Հրապարակ

Երեկ “Նաիրիտ” ՓԲԸ-ում դժբախտ պատահար է գրանցվել: Ծառից վայր է ընկել եւ տեղում մահացել գործարանի աշխատակից, 50-ամյա Լեւոն Խաչատրյանը: Երիտասարդը կին ուներ եւ երեխաներ: Բանվորներից մեկը թերթին  պատմել է, որ Լեւոն Խաչատրյանը գլխով դիպել է քարին եւ գլխուղեղի վնասվածք ստացել: “Նաիրիտ” գործարանի տարածքում թթի ծառեր շատ կան, եւ աշխատողներն այս սեզոնին հաճախ էին թութ քաղում […]

“Առաջարկում եմ Ձեզ իմ ձեռքն ու սիրտը” … Մոնսերատ Կաբալիեն Արցախում է /ֆոտո

“Առաջարկում եմ Ձեզ իմ ձեռքն ու սիրտը”,- Արցախում ասել է Մոնսերատ Կաբալիեն: 

Հունիսի 9-ին Երևանում, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա աշխարհահռչակ սոպրանո, օպերային արվեստի անկրկնելի դիցուհի Մոնսերատ Կաբալիեի համերգը: Նրա հետ հանդես կգան նրա դուստրը՝ ճանաչված սոպրանո Մոնսերատ Մարտին, մեցցո սոպրանո Ագոստինա Սմիմերոն, բարիտոն Դավիթ Բաբայանցը: Աշխարհահռչակ երգչուհին հանդես […]

31 հազար եվրո` թարգմանության համար. ԵԽ-ն Հայաստանի բյուջեն կճեղքի. Ժամանակ

ԵԽ-ում Հայաստանի նախագահության ստանձման կապակցությամբ 2013-ի հունիսի 18-ին Երեւանում անցկացվող Եվրոպայի խորհրդի Տեղական եւ շրջանային իշխանությունների կոնգրեսի բյուրոյի նիստի թարգմանության ծախսերը ուղիղ ձեւով վճարման համար տարածքային կառավարման նախարարությունը 31 հազար եվրոյին համարժեք դրամ է ուզում կառավարության պահուստային ֆոնդից: “Կոնգրեսի բյուրոյի նիստերը թարգմանվում են 5 լեզվով`անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իտալերեն: Քանի որ Բյուրոյի նիստը համարվում է բարձրաստիճան […]

Այստեղ էլ են թանկացումներ. Հրապարակ

Ընտրական մեծ տրիադայից դեռ ուշքի չեկած քաղաքական կուսակցություններն ու գործիչները խումհարի մեջ սկսել են հետընտրական ինվենտարիզացիա անցկացնել, որպեսզի հասկանան՝ ինչ կորցրին, ինչքան կորցրին, ապա և՝ նախապատրաստվեն գալիք 2017-18-ի ընտրություններին։ Վիճակը, ըստ նրանց, ուղղակի ողբերգական է։ Գրում է “Հրապարակ”-ը: Պարզվել է, որ նախորդ՝ 2007– ի ընտրությունների համեմատ ուղիղ երկու անգամ ավելացել են մանդատների գները, եթե 2007-ին […]

Կրճատումներ ոստիկանությունում եւ դպրոցներում. Ժամանակ

Մինչ կառավարությունը պատրաստվում է հուլիսի 1-ից բարձրացնել նվազագույն աշխատավարձը՝ 35 հազար դրամից այն դարձնելով 45 հազար դրամ, ըստ “Ժամանակ”-ի,  պետական մի շարք հիմնարկներում կրճատումներ են գնում։ Մասնավորապես, կրճատումներ կան ոստիկանությունում եւ դպրոցներում։ Արդյունքում՝ կավելանա գործազուրկների բանակը։ Ի դեպ, այսօր կառավարության նիստի քննարկմանն է ներկայացվելու նվազագույն աշխատավարձի մասին օրենքի նախագիծը, որով կառավարությունը պատրաստվում է համապատասխան փոփոխություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի