19 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Էպոսագետի տեսակցության արգելքը վերացվեց

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի  դատավոր Գագիկ Պողոսյանը  ԱԻՄ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի մեջ մեղադրվող էպոստագետ Վարդան Սեդրակայանի, Խաչատուր Պողոսյանի եւ Սամվել Հարությանի դատաքննության հերթական նիստը նշանակեց հունիսի 1-ին: Դատաքննությունը սկսելուց հետո դատարանը պետք է լսեր վկաներին: Բացի ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի զոքանչից` այլ վկաներ չէին եկել: Ավելի շուտ սպասել […]

Սա փոփոխությունների ծրագիր է. Տիգրան Սարգսյանը խոստանում է

Ազգային ժողովում ներկայայացնելով կառավարության նոր ծրագիրը, ՀՀ վարչապետ  Տիգրան Սարգսյանը ասաց,  որ առաջիկայում՝ 2013-17 թթ. պետությունը կաջակցի սկսնակ գործարարներին, գույքահարկի նոր համակարգ կներդրվի, ինչպես նաեւ թոշակառուները կարող են ակնկալել կենսաթոշակների ավելացում, առողջապահական ծառայությունների հասանելիություն, անվճար ծառայությունների տեսականու ավելացում: Նաեւ առաջիկա տարիներին կշարունակվի “Խնայբանկում” ավանդների փոխհատուցումը:  “Ապահովելու ենք բարձր աշխատավարձով աշխատատեղերի ստեղծում, կուտակային կենսաթոշակային համակարգի ստեղծում, […]

Սիրիայի նախագահը բացառել է իր հրաժարականի հավանականությունը

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը արգենտինական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի քննարկում իր պաշտոնաթողման հարցը եւ նմանատիպ կոչերն էլ անընդունելի է համարում, հաղորդում է “РИА Новости”-ն: Արեւմտյան երկրներն անհրաժեշտ են համարում, որ սիրիական հակամարտության բոլոր կողմերը պետք է քաղաքական երկխոսություն սկսեն եւ վստահ են, որ այդ երկխոսությունը պետք է կայանա առանց “Ասադի վարչակարգի” ներկայացուցիչների մասնակցության […]

Դարձյալ կարկուտ

Մայիսի 19-20-ին ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում, 21-23-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 19-ի ցերեկը կնվազի 2-3, 20-ին արևելյան շրջաններում 4-6 աստիճանով, 21-ին նույնքանով կբարձրանա:

Վարչապետը ԱԺ-ին ներկայացնում է կառավարության ծրագիրը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս պահին Ազգային ժողովում պատգամավորների քննարկմանն է ներկայացնում կառավարության նոր ծրագիրը, որը մշակվել է ՀՀ նախագահի, ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի նախընտրական ծրագրերի հիմնական դրույթների հիման վրա: “Ժամանակակից աշխարհի ամենաբնորոշ գնահատականն անկայունությունն է, սակայն դա չի նշանակում, թե շեղվելու ենք մեր նպատակներից: Մեր քաղաքական թիմի ընդդիմախոսները, այդ թվում ոչ մեծ անցյալում գործընկերները, պիտակավորումներ են տալիս […]

Ավտոբուսի մեջ նռնակ է հայտնաբերվել

Մայիսի 20-ին, ժամը 12.47-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղում՝ ավտոբուսի մեջ, հայտնաբերվել է նռնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հյուսիսային Կորեան հերթական հրթիռն արձակեց Ճապոնիայի ուղղությամբ

Հյուսիսային Կորեան օրական առնվազն մեկ հրթիռ է արձակում: Վերջին 3 օրվա ընթացքում այսօր այն արդեն 3-րդ անգամ մոտ հեռավորության հրթիռ արձակեց` իր արեւելյան ափից Ճապոնական ծով: Հարավկորեացի մասնագետները ենթդրում են, որ Հյուսիսային Կորեան իրականացրել է բալիստիկական KN-02  հրթիռի թռիչք: Ինչպես տեղեկացնում է “ИТАР-ТАСС”-ը, մայիսի 18-ին Փհենյանը նույն տարածքում մոտ հեռավորության 3 հրթիռների փորձարկում է կատարել: […]

Հայ գիտնականներն առաջարկում են անցում կատարել արեւային էներգիայի կիրառմանը

Հայաստանի հելիոֆիկացիայի խորհուրդը ի դեմս հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանի` բաց նամակ է հղել վարչապետ Տիգրան Սարգսյանին, որտեղ կոչ է արվում որպես էներգիայի  ստացման աղբյուր անցում կատարել էներգիայի ստացման այլընտրանքային` հելիոֆիկացման մեթոդին: Հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ Վահան Համազասպյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ հելիոֆիկացումն ուղղված է` լուծելու Հայաստանի էնեգետիկ խնդիրները գազի գների թանկացման պայմաններում: […]

Պաշտոնանկությունները ՊՆ-ում սկսվել են

ՀՀ ՊՆ  մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Henaran.am –ի հետ զրույցում տեղեկացրեց, որ  մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում Լյուքս Ստեփանյանի սպանությանը անպայման հաջորդելու են պաշտոնանկություններ: Ով պատասխան կտա այս սպանության համար և ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոնին հարցին Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. “ ՀՀ դատախազությունը բացահայտել է այս գործը, անշուշտ պաշտոնանկություններ կլինեն, արդեն իսկ համապատասխան պաշտոններից ազատված մարդիկ […]

Ձայնազրկեց Զարուհուն

Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգը քննարկելու ժամանակ խոսք խնդրեց “Ժառանգություն” խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը: Նա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահմայանին հարցրեց, թե չի կարծում, որ հանրապետությունում թանկացումները կապված են իշխող կուսակցության` ՀՀԿ-ի վարած ապաշնորհ քաղաքականության հետ: “Ոչ, չեմ կարծում”,-ասաց Աբրահամյանը: Շարունակելով խոսքը` Զարուհի Փոստանջյանը համոզմունք հայտնեց, որ այնուամենայիվ, ՀՀԿ-ն է մեղավոր եւ փորձում էր կոչ անել ժողվորդին` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի