25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նիկոլն անցավ փոխվարչապետի ունեցվածքին. ինչ էր ասում Սերժ Սարգսյանը, որ ՛՛ մեծի գլուխն՛՛ է բռնված

՛՛Վերահսկիչ պալատի հաշվետվությունը վերաբերում է 2012 թվականին, նույն ժամանակահատվածում տեղի ունեցավ նաև կառավարության նիստը, որի ժամանակ Սերժ Սարգսյանը կառավարության քառամյա գործունեությունը ատկատների, չարաշահումներ, յուրացումների առումով գնահատեց շատ խիստ և բացասական:

Եվ հանկարծ մի քանի ամիս հետո այդ նույն կառավարությունը եկավ ղեկավարության՝ երկիրի իշխանության և իշխող մեծամասնության առաջնորդի ձեռքով: Այսինքն՝ այդ նիստի ժամանակ արդեն հայնտի էր հաշվետվությունը և եթե դուք հերքում եք ՎՊ բացահայտումները, ուրեմն պետք է հերքեք նաև Սերժ Սարգսյանին՛՛,-այսօր Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի հաշվեվտության վերաբերյալ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի ելույթից հետո հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

՛՛Սերժ Սարգսյանն ասել է՝ գլխից պիտի բռնենք, մեծերից: Դուք եկել եք, ասում եք, որ ինչ-որ գյուղատնտեսության վարչության պետի եք բռնել: Դուք գտա՞ք, հա էդ մեծին, որին պետք է բռնեիք: Խոսքը է գնում ատկատների մասին՛՛,-հավելեց Փաշինյանը, ապա անդրադարձավ փոխվարչապետին .

՛՛Դուք, մամուլի բազմաթիվ հրապարակումների համաձայն, ՛՛Տոյոտա Արմենիա՛՛ ընկերության սեփականատերերից եք: Պետական համակարգի մեծամասնությունն այսօր գնումներ է կատարում այդ ընկերությունից, ինչի արդյունքում դուք շահումներ եք ստանում: Դուք օրինական ճանապարհով ստանում եք շահույթ: Ըստ էության, սա այն ատկատն է, որի մասին խոսվում է՛՛:

՛՛Ձեր լրատվամիջոցի թղթակիցը ժամանակին տվել է այդ հարցը և ստացել է բացասական պատասխան: Եթե ես չեմ սխալվում պետական համակարգում մեքենաները գնվել են նաև այլ դիստիբյուտերներից,-Արմեն Գևորգյանը շարունակեց,-մենք այսօր ոչ թե քաղաքական քննարկումներ ենք անում, այլ Վերահսկիչ պալատի հաշվետվությունն ենք քննարկում:

Ես ՎՊ հաշվետվության ամփոփիչ գնահատական չեմ ներկայացրել, հերքում չեմ արել, ես ներկայացրել եմ մեր մեկնաբանությունները այն դրվագների վերաբերյալ, որոնք ներկայացված են հաշվետվության մեջ՛՛:

Փաշինյանը հորդորեց Գևորգյանին ժամանակ գտնել ու նայել, որ նույնիսկ ՛՛Վիկիլիքսյան՛՛ փաստաթղթերում ինքը նշված է՝ որպես ՛՛Տոյոտա Արմենիա՛՛ ընկերության 1/3-ի բաժնետեր: ՛՛Պետավտոտեսչությունը և ամենամեծ գնումներն արվել են այդ ընկերությունից: Իհարկե, սա ոչ միայն ձեր շնորհիվ, այլ ընկերության մյուս ոչ անհայտ սեփականատիրոջ՛՛,-շեշտեց պատգամավորը և ևս մեկ անգամ հարցրեց.

՛՛Ի՞նչ եք արել Սերժ Սարգսյանի հանձնարարականի արդյունքում, որ պետք է մեծերին գտնեք՛՛:

՛՛ Սերժ Սարգսյանի՝ ՀՀ նախագահի ընտրված հանձնարարականների վերաբերյալ ՀՀ վարչապետը սպառիչ պատասխաններ է տվել՛՛,-պատասխանեց Տարածքային կառավարման նախարարը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ