22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Հանրային ակտիվությունը պետք է գունավորվի կոնստրուկտիվ գույնով /վիդեո/

Գազի և էլէներգիայի թանկացումը սոցիալական շարժման առիթ կտա, բայց այն չի վերածվի լուրջ շարժման, այլ պարզապես առիթ կտա իշխանություններին` գնահատելու իրավիճակը և արդեն իսկ ընդունած որոշումները վերանայելու:

Henaran.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը.

“Այս գների բարձրացման պրոցեսը պետք է որ հասարակությանը դրդի  ավելի ակտիվ դիրքորոշման, իհարկե, խոսքը չի վերաբերվում այն պայթյուններին, որոնք ուղղակի կավերեն ամեն ինչ, այլ հանրային այդ ակտիվությունը պետք է գունավորվի և ունենա կոնստրուկտիվ գույն”,-նշեց փորձագետը:

Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ իշխանությանը հարկավոր է ստիպել աշխատելու ժողովրդի օգտին.” Այստեղ խնդիրն այն չէ, թե լավն է իշխանությունը, թե ոչ: Այո, իշխանությունը լավը չէ: Պետք է ստիպել, որ իշխանությունը ծառայի ժողովրդին, այլ ոչ թե ինքն իրեն”,-հավելեց Ռուբեն Մեհրաբյանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ