01 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ինքը լուսնի՞ վրա է, մոլորակի՞ վրա է. Սաֆարյանը` Սեֆիլյանին /վիդեո/

”Միգուցե կարևոր, բայց դեռևս ոչինչ չասող հանրահավաքներից այն կողմ ոչինչ չեմ տեսնում: Ես ընթերցւոմ եմ, կարդում եմ “Սարդարապատի” բոլոր հաղորդագրությունները, կարդացի բավականին ծավալուն ծրագիրը, բայց այդպես էլ չհասկացա` ինչ են ասում”,-Henaran.am-ին ասաց ”Ժառանգության” վարչության անդամ Ստեփան Սաֆարյանը` արձագանքելով Ժիրայր Սեֆիլյանի այն խոսքերին, թե Հայաստանում քաղաքական ուժ չկա, իսկ ապրիլի 9-ի` Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությունից հետո հասարակությունը […]

“Երջանիկ եմ, որ ընտրել եմ Հայաստանի հավաքականը “. Արաս Օզբիլիզ

Հայաստանի ազգային հավաքականի եւ Կրասնոդարի Կուբանի առաջատարներից Արաս Օզբիլիզը պատմել է Հայաստանի հավաքականն ընտրելու մասին. “Իսկապես ընտրությունը բավականին բարդ էր: Ինձ համոզում էին չընտրել Հայաստանի հավաքականը: Առաջին հերթին իմ մարզիչ Ռոնալդ Դե Բուրը, ով ինձ մշտապես ասում էր, որ ժամանակի դեպքում շանս կունենամ խաղալ Հոլանդիայի հավաքականում: Ես նույնիսկ հրավիրվեցի երիտասարդական հավաքական, սակայն ԱՄՆ-ից վերադառնալով Ամստերդամ` […]

Մայրաքաղաքի վարչական շրջաններում կգործի ավելի քան 100 բակային ճամբար

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում ամառային հանգիստն անցկացնող մանուկների առօրյան առավել հետաքրքիր ու լիարժեք դարձնելու նպատակով վարչական բոլոր շրջաններում հուլիսի 1-ից օգոստոսի 28-ը կկազմակերպվեն ամառային բակային ճամբարներ: Ընդհանուր առմամբ գործելու է ավելի քան 100 բակային ճամբար, որտեղ մանուկների օրը կանցնի  մարզամշակութային և ճանաչողական միջոցառումներով հագեցած: Վարչական շրջանների պատասխանատուների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Երևանի […]

Մեհրիբան Ալիեւայի թեկնածությունն առաջադրված է նախագահական ընտրություններում

“Ժողովրդավարական Ադրբեջանի խաղաղություն” կուսակցությունը Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիեւի կնոջ` Մեհրիբան Ալիեւայի թեկնածությունն առաջադրել է առաջիկա նախագահական ընտրություններում, գրում է “argumenti.ru”-ն: 48-ամյա Մեհրիբան Ալիեւան ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան է, Հեյդար Ալիեւի հիմնադրամի ղեկավարն է, ինչպես նաեւ խորդարանի պատգամավոր է: Նախագահական ընտրություններն Ադրբեջանում նախատեսվում են անցկացնել 2013-ի աշնանը: Իլհամ Ալիեւն այս ընտրությոններում կարող է 3-րդ անգամ […]

Քննարկվել են Գառնու դիտարանի վերագործարկման և վերազինման հնարավորությունները

Այսօր Կառավարության ընդունելության տանը պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ու Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը քննարկվել են Ասիայում և Արևելյան Եվրոպայում եզակի գիտահետազոտական կենտրոն հանդիսացող Գառնու դիտարանի վերագործարկման և վերազինման հնարավորությունները: Ըստ այդմ, ռուսական պատվիրակության կազմում Հայաստան ժամանած Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության տնօրեն Ալեքսեյ Մալովիչկոն և ՀՀ […]

Նավասարդ Կճոյանը հանդես է եկել հայտարարությամբ

Արարատյան Հայրապետական թեմը հանդես է եկել հայտարարությամբ. ”Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք․ Կճոյանը առաջիկայում լրատվամիջոցներից մեկին հարցազրույցի միջոցով կպարզաբանի մամուլի կողմից իրեն ուղղված հիմնական հարցերը: Սրբազան հոր աշխատանքային գրաֆիկի ծանրաբեռնվածության պատճառով հնարավոր չի լինում անընդհատ անձամբ հաղորդակցվել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, ինչի բացը պարբերաբար կլրացվի հայեցակարգային հարցազրույցների միջոցով”: Հիշեցնենք, որ Կճոյանի անունը կապվում է […]

Էպոսագետը մնաց անազատության մեջ

Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը երեք ժամ անց դուրս գալով խորհրդակցական սենյակից մերժեց Պարույր Հայրիկյանի մահափորձի կազմակերպման մեջ մեղադրվող էպոստագետ,  նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի պաշտպանի միջնորդությունը: Հիշեցնենք, պաշտպանը միջնորդել էր փոխել Սեդրակյանի խափանման միջոցը: Միջնորդությանը նույնիսկ Հայրիկյանը չառարկեց:  Հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 1-ին:

Բախշյանն ահազանգում է

Այսօր ”Բարև Երևան” խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը Երևանի թիվ 1 մանկապարտեզի խնդրով նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Բանն այն է, որ համաձայն քաղաքապետ Կարեն Կարապետյանի  23.09.2011թ. 01/12-33138 Հ նամակի՝ ուղղված ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Ա.Բախշյանին, մանկապարտեզը 2010 թվականին փակվել է վերանորոգվելու նպատակով, որովհետև շենքը վթարային է եղել: Քաղաքապետը նաև գրել է, որ խնդիրն ուսումնասիրվում […]

Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ՌԴ ԱԽ քարտուղարի հետ

Այսօր Կառավարության ընդունելությունների տանը կայացել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հանդիպումը: Արթուր Բաղդասարյանի և Նիկոլայ Պատրուշևի առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհուրդների միջև ստորագրված համագործակցության ծրագրում ներառված հարցերի լայն շրջանակ: Առանձնակի անդրադարձ է կատարվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված