Վարդավառը նաև վարդեր նվիրելու տոն է

Այս կիրակի նշվում է հայկական եկեղեցական տոներից Վարդավառը:Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Տոնը նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո` հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։Այս տարի այն կնշվի հուլիսի 7-ին, այսինքն առաջիկա կիրակի օրը:
Տոնի խորհուրդն ու անցած և ներկա ժամանակահատվածներում այն նշելու տարբերակների մասին այսօր “Հենարան” ակումբում խոսեցին ազգագրագետ Սոնա Պապիկյանը և “ՄԱՐՕԳՄարքեթինգ” ընկերության հիմնադիր տնօրեն ԴիանաՀովհաննիսյանը:
Ազգագրագետը խոսելով տոնի խորհրդի մասին նշեց, որ Վարդավառի տոնը հեթանոսական ժամանակներից եկած տոն է և նվիրված է եղել ջրի աստվածուհի Նարին, սիրո աստվածուհի Աստղիկին.” Այս տոնը 35 օրվա շարժականություն ունի, վարդ անունը կապվում է ծաղկեփնջերի նվիրման հետ: մարդիկ օրեր առաջ էին պատրաստվում այս տոնակատարությանը: Մորթում էին ուլ, գառ:Հացահատիկ էին հավաքում, որպես խորհրդանիշ, թխվածքներ էին թխում և քաղցրեղեն պատրաստում”,-մանրամասնեց Սոնա Պապիկյանը:
Նա նշեց, որ անկախ ունևորության աստիճանից Վարդավառի տոնին սեղան էին գցում բոլորը:Իրար հրել ջոււրը գցելը խաղի էր վերածվում, այդ օրը ոչ ոք ոչ մեկից չէր նեղանում: Ջրելու իմաստը հողի խոնավությունը ապահովվելու համար էր լինում: Տղաները աղջիկները միմյանց հետ շփվում էին առանց կաշկանդվելու, աղավնիներ էին թռցնում:
Դիաննա Հովհաննիսյանն էլ ցավով նշեց, որ տոնը այսօր կորցրել է իր բուն բովանդակությունը. “Հայաստանում արդեն չունենք Վարդավառ՝ ունենք, ջրոցի: Հիմա բոլորը այս տոնի մասին կարծում են, որ դա իրար ջրելու համար է կազմակերպվում:Մենք անընդհատ նշում ենք “հելոին” և”վալենտին” և չունեինք մեր տոնը”,-ասաց նա և տեղեկացրեց, որ այս տարի իրենք կազմակերպել են ավանդական Վարդավառի տարրերով հագեցած տոն՝ Սիրահարների այգում:
Հուլիսի 7-ին “ՄԱՐՕԳՄարքեթինգ” ընկերության կողմից կազմակերպված վարդավառը կոմերցիոն նպատակ չի հետապնդում:
Դիաննա Հովհաննիսյանը բացահայտելով ապագա տոնի գաղտնիքները տեղեկացրեց.”Բացի ջուր ցողելուց այդ օրը մենք բոլորս պիտի հասկանանք, որ այդ օրը վարդեր են նվիրում իրար, եթե աղջիկը խնձոր է նվիրում տղային, ուրեմն թույլ է տալիս որ տղան համբուրի իր այտը”:
“Բոլորը գալու են իրենց ընտանիքներով՝ նստեն խոտին փռած ներքնակներին, ունկընդրեն լավ երաժշտություն, հետաքրքիր պատմություններ, ճաշակեն տոնի հետ կապված ավանդական ուտեստներ”, հավելեց Դիաննա Հովհաննիսյանը: