Անհապաղ սահմանադրական փոփոխություններ են անհրաժեշտ, պատգամավորների թվի նվազեցում
ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը ցավ է ապրում, որ Սահմանադրության օրը Հայաստանում որպես տոն պատշաճ ձևով չի նշվում: ՛՛Սա այն խնդիրն է, որ իշխանությունները պետք է առավել ուշադիր լինեն այդ հանգամանքին, որ Սահմանադրությունն ընկավլի ոչ թե որպես իրավական փաստաթուղթ, այլ բնական իրավունք՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Վերջինս նշեց, որ նույնիսկ շատերն այսօր գնացել են աշխատանքի ու չեն իմացել, որ այսօր տոն է:
Նա հայտարարեց, եր երկրում անհապաղ սահմանադրական փոփոխությունների կարիք կա: Նա նշեց, որ 2005 թ-ի փոփոխությունները ձախողվել են այն պատճառով, որ հասարակության տարբեր շերտերի միջև հավասարություն չկա, այս փաստաթուղթը չի կարողանում հավասարակշռությունը պահպանել:
՛՛Մենք հապաղում ենք, մենք կորցնում ենք ժամանակը, որը այս տարածաշրջանում մեզ համար շատ կարևոր է: Սահմանադրական փոփոխություններով մեծագույն թռիչք կապահովենք՛՛,-նկատեց նա:
Հիմնական խնդիրներն, ըստ ՍԴ անդամի, կապված են դատական իշխանության անկախության հետ: ՛՛Քսան տարի է գործում Սահմանադրությունը, բայց չենք ստեղծել անկախ ու անաչառ, կոմպետենտ դատական համակարգ՛՛,-հավելեց նա: Հաջորդ խնդիրը ՏԻՄ-երի հետ է կապված:
Թոխյանը կարծում է, որ իրական Սահմանադրության կառուցած իշխանական կենտրոնը նախագահը չէ, այլ խորհրդարանն է, բայց իրականում նախագահն է: Նա նկատեց, որ պետք է սահմանադրական փոփոխությունների արդյունքում նվազեցվի պատգամավորների քանակը, ինչպես նաև մշտական հանձնաժողովների թիվը:
Հարցին, թե որ օրենքներն են հիմնականում խախտվում, նա պատասխանեց.
՛՛Իշխանություններին վերաբերողը լավ են աշխատում, մեզ ու ձեզ վերաբերողը լավ չի աշխատում՛՛: