Մահացել է ԱԳՆ աշխատակից Սերգեյ Սիմոնյանը
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խորին վշտով հայտնում է, որ սույն թվականի հունիսի 23-ին 85 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀՀ ԱԳՆ աշխատակից Սերգեյ Պետրոսի Սիմոնյանը: Սերգեյ Սիմոնյանը ծնվել է 1928 թվականին՝ Կաբարդինո-Բալկարական ԻԽՍՀ Պրոխլադնի քաղաքում, ՌԽՖՍՀ: 1951թ. ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 1952-63թթ. աշխատել է Հյուսիսային Օսյայի ԻԽՍՀ, ք. Օրջոնիկիձեում: 1963-64թթ. դասավանդել է Գվինեայի Հանրապետությունում: […]





































