03 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Գրեթե կես դար անց վիետնամցուն վերադարձրել են իր կտրված ձեռքը

Ամերիկացի նախկին ռազմական բժիշկը, ով ծառայել է Վիետնամում, 47 տարի պահել է վիետնամցի զինվորի ձեռքը, որը հենց ինքն էլ անդամահատել է ժամանակին:

Եվ ահա, գրեթե կես դար անց, նա որոշել է ձեռքը վերադարձնել սեփականատիրոջը: Դրա համար բժիշկն ԱՄՆ-ից մեկնել է Վիետնամ: Հուլիսի 1-ին նա փոխանցել  է ձեռքը տիրոջը, ով այժմ 73 տարեկան է: Նա պատմել է, որ իր վերջույթից զրկվել է 1966-ի հոկտեմբերին: 

Վիետնամցին խոստովանել է, որ երջանիկ է, որ մահից հետո վերջույթը կհուղարկավորվի իր հետ: Թոշակառուի խոսքով` իր բոլոր փաստաթղթերը կորել են, ինչի պատճառով էլ իրեն պատերազմի վետերան չեն ճանաչել: Այժմ, երբ ինքը հնարավորություն ունի ապացուցելու, որ հաշմանդամ է, նա հույս ունի որոշակի նպաստ ստանալ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ