18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է Ռիգայի աղբավերամշակման գործարանի աշխատանքին

Ռիգա կատարած պաշտոնական այցի շրջանակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ճանաչողական այցով եղել է Ռիգայի “Գետլինի” աղբավերամշակման գործարանում:

Նախորդ դարի 70-ական թվականներին Գետլինյան ճահիճները եզերող հատվածում ստեղծված աղբավայրում 1998թ.-ից կառուցվել է աղբավերամշակման գործարան, որն  այսօր համարվում է Եվրոպայի էկոլոգիապես ամենամաքուր աղբավայրերից մեկը:

Գործարանի տնօրեն  Իմանտս Ստիրանսը քաղաքապետին մանրամասն ներկայացրել է աղբի վերամշակման ողջ գործընթացը, ինչպես նաեւ դրա ճիշտ կազմակերպման գործնական արդյունավետությունը: Ըստ այդմ, “Գետլինին” այսօր էկոլոգիական մի շարք ուղղություններով բավականին յուրօրինակ արդյունքներ է գրանցել: Աղբավերամշակման գործարանը ընդունում է ինչպես կենցաղային, այնպես էլ շինարարական աղբ: Վերամշակման չենթարկվող աղբի պարագայում, այն տեղավորվում է հերմետիկ բիոմիջավայրում, որում առաջացող գազն այնուհետ նույնպես տեղափոխվում է էներգաբլոկ: Տնօրենի խոսքով գործարանի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով, այժմ քայլեր են արվում առաջիկայում գործարանի տարածքում նաեւ աղբի տեսակավորման գործընթաց կազմակերպելու ուղղությամբ:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ