10 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Կարող են գողանալ եւ մորթել. եւս 2 հայ նահատակ Հալեպում

“Այսօր Հալեպում նահատակվել են երկու հայ երիտասարդ` Տիգրան Մանուկյանը ու Հակոբ Տեր Ղազարյանը”,-Henaran.am-ի թղթակցին համացանցի միջոցով հայտնեց հալեպահայ Րաֆֆի Հագոպյանը: Հալեպահայերը սգում են երկու երիտասարդի մահը, նրանց համար հատկապես սոսկալի է այն հանգամանքը, որ չեն կարողանում հայրենիք վերադառնալ: “Տղաներին թաղում ենք պատերազմող` օտար հողում, սարսափ է: Օրերով հոսանք չենք ունենում, վնասում են ջուր մատակարարող խողովակները: […]

Հայ ֆուտբոլիստը գոլ է խփել Չեմպիոնների լիգայում

Այսօր Սանկտ Պետերբուրգում կայացավ Չեմպիոնների լիգայի երիտասարդական թիմերի խաղարկության 5-րդ տուրի ՛՛Զենիթ՛՛ – ՛՛Ատլետիկո՛՛ հանդիպումը: Հանդիպումը անցավ գոլառատ պայքարում: Իր հերթական գնդակը այս խաղարկությունում խփեց Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Արտյոմ Սիմոնյանը: Վերջինս աչքի ընկավ 36-րդ րոպեին, բայց դա չօգնեց տանտերերին, որոնք տանուլ տվեցին 3-4 հաշվով: Ավելացնենք նաեւ, որ հանդիպման վերջնամասում ՛՛Զենիթի՛՛ կազմում խաղադաշտ դուրս եկավ […]

27-ամյա քաղաքացուհուն գտել են թեւերը եւ ոտքերը կտրած, փորին էլ խաչ հիշեցնող վերքով

Մոսկվայի հարավ-արեւմտյան շրջանում երկու կնոջ են դաժանաբար սպանել, նրանցից մեկը Դաղստանից է, մյուսը` Ղազախստանից, հայտնում է  НТВ-ն: Դաղստանի 27-ամյա քաղաքացուհուն գտել են թեւերը եւ ոտքերը կտրած, փորին էլ խաչ հիշեցնող վերքով: Նրան մի տղամարդ է գտել, ով անմիջապես ոստիկանություն է ահազանգել: Իսկ Ղազախստանի 32-ամյա քաղաքացուհու դին հայտնաբերել են գետից, նրա գլխին բազմաթիվ հարվածների հետքեր են […]

Սեքսի կարիք ունե՞ս՝ դասախոսը իր ուսանողուհիններին

 Վարդենիսի բժշկական ուսումնարանի գինեկոլոգիա եւ մանկաբարձություն առարկայի դասախոս Սամվել Ղուռուշտանյանը դասերի ժամանակ իրեն անպարկեշտ է պահում, ուսանողների ներկայությամբ խոսում ոչ ավանդական սեռական հարաբերությունների մասին եւ այլն: Այս մասին ահազանգ ստացանք մեր ընթերցողներից:  “Մասնավորապես, երբ աղջիկներինց մեկը թույլտվություն է խնդրում դուրս գալու լսարանից, Ղուռուշտանյանը նետում է՝ սեքսի կարի՞ք ունես”,-Henaran.am-ի հետ զրույցում նշեցին մեր զրուցակիցները:  “Ինչ եք […]

Երեխան մահացել է, քանի որ բժշկի տանելու փոխարեն նրան եկեղեցի են տարել

Սանկտ-Պետերբուրգում սկսվել է 2 ամսական նորածնի` ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում մահվան գործով հետաքննությունը: Երեխայի ծնողների մասին գործում գրված է. “Նմանների համար լավագույն տեղը գժանոցն է”: Խնդիրը նրանում է, որ հանգստյան օրերին տեղի է ունեցել սարսափելի ավտովթար, որի արդյունքում վիրավորվել է երկու ամսական երեխան, սակայն նրա ծնողները երեխային հիվանդանոց տեղափոխելու փոխարեն նրան եկեղեցի են տարել, գրում է […]

Գնացքում 93 աշակերտուհու են բռնաբարել

Հնդկաստանում մի խումբ դպրոցականներ դարձել են սեռական ծաղրանքների զոհ, երբ գնացքով վերադառնում էին ճամբարից իրենց ուսուցիչների ուղեկցությամբ: Տեղեկությունների համաձայն` սեռական բռնության է ենթարկվել 93 աշակերտուհի, տեղեկացնում է The Hindustan Times-ը: Աշակերտուհիներ շաբաթ երեկոյան հասել են Պանտե կայարան, սակայն պարզվել է, որ նրանց տեղերը զբաղեցրել են անծանոթ տղամարդիկ: Վերջինները պնդել են, իբրեւ պատրաստվում են աշխատանքի ընդունվել […]

Ռոնալդուն շարքից դուրս է մնացել

Ըստ  իսպանական լրատվամիջոցների, Մադրիդի ՛՛Ռեալը՛՛ մնացել է առանց իր գլխավոր աստղի: Պորտուգալացի Քրիշտիանու Ռոնալդուն չի կարողանա օգնել իր ակումբին առաջիկա երեք շաբաթվա ընթացքում: Ֆուտբոլիստը ստացել է ազդրի վնասվածք Իսպանիայի առաջնության ՛՛Ալմերիայի՛՛ հետ հանդիպման ժամանակ եւ ժամանակից շուտ լքել է խաղադաշտը:

Հայաստանն էլ կձայնակցի հակաամերիկյան և հականատօական խոռին /վիդեո/

 Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Ղազինյանը կարծում է, որ Եվրասիական միությանն անդամակցությունը կարող է խնդիր առաջանալ: ”Երաշխավորված չէ, որ չեն սրվի ԱՄՆ-ի ու ՌԴ և ՌԴ-ՆԱՏՕ հարաբերությունները, եթե հաշվի առնենք, որ առաջիկայում կլինեն ԱՄՆ-ի նախագահի ընտրություններ ու կարող է իշխանության գան Հանրապետականները, որն արդեն կբերի հարաբերությունների որոշակի սրացման”,-այսօր կազմակերպված քննարկմանն ասաց նա, ապա հարցրեց ԱԺ […]

Սերժ Սարգսյանը մեկնում է Վիլնյուս

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 28-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Լիտվայի Հանրապետություն՝ մասնակցելու Վիլնյուսում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) եւ ԵԺԿ Արեւելյան գործընկերության պետությունների ղեկավարների գագաթնաժողովներին: Այցի շրջանակներում Վիլնյուսում նախատեսվում են նաեւ Հանրապետության Նախագահի երկկողմ ձեւաչափով հանդիպումներ:

Կիլկին՝ բազմահան, վաֆլին՝ փրփրահացիկ. ինչ կտա Մաքսային միությունը լեզվին /վիդեո/

Լեզվի պետական տեսչության նախկին պետ, լեզվաբան Լավրենտի Միրզոյանի կարծիքով, այսօր մեր պետական լեզվի նկատմամբ չկա այն հոգատարությունը:  “Այսօր մարդիկ իրավացիորեն դժգոհում են եթերի լեզվից, մամուլի լեզվից, շատ ժամանակ անտեսված են հայոց լեզվի կետադրական նշաննները: Մամուլի լեզվում գերակշռում են ուղղագրական սխալները: Եթե համեմատելու լինենք 90-ականների լեզվին, այսօր այն բավականին մաքրված է”,-ասաց նա:  Ինչ վերաբերում է Մաքսային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված