27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բացահայտվել է կառավարության ՛՛բլեֆը՛՛

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը այսօր խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ գազի գնի վերաբերյալ կառավարությունը ՛՛բլեֆ՛՛ է արել: 

Պատգամավորը հայտնեց, որ այդ բացահայտումների վրա տառապել է 6 ամիս և իր համար պարզ է դարձել, որ 5 անգամ գազը թանկացել է, բայց միայն մեկ անգամի մասին է ժողովուրդը տեղեկացել։ ՛՛Դա եղել է մաքուր քաղաքական խաղ՝ կապված ընտրությունների հետ և ամբողջ գործընթացը գաղտնի է պահվել և պառլամենտից, և ժողովրդից և ՀՀԿ-ից՛՛,-հայտարարեց Մանուկյանը, ապա ներկայացրեց այդ թվերը:

՛՛2008թ-ին ընտրություներից հետո մի քանի ամիս հետո կնքվում է պայմանագիր, ըստ որի 5 տարվա մեջ երեք անգամ պետք է թանկանար գազը՛՛,-ասաց նա և ավելացրեց, թե պայմանագրում նաև կետ կա, որը թույլ է տալիս ընթացքում էլի թանկացնել գազի գինը։ Նա տեղեկացրեց, որ խորհրադարանական և նախագահական ընտրություններից հետո գազի գինը անմիջապես թանկացել է՝ նախ 2010թ-ից գործող 180 դոլար 1000մետր խորանարդ գազի դիմաց վճարից դառնալով 255 դոլար։ ՛՛Հետո գալիս են հաջորդ ընտրությունները, և 2013թ-ին պարզվում է, որ հերթական անգամ պետք է թանկանար գազը, մինչդեռ բացառում են, թե որևէ թանակցում, գորածարք, փաստաթուղթ կա, որի հիման վրա պետք է գազը թանկանա։ Մենք հարցապնդումով հարց ենք ուղղել, որ 20% բաժնեմասը առևտրի առարկա է, մինչդեռ կառավարությունը նշեց, թե նման բան չկա։ Նրանք պաշտոնական ասացին, որ թանակցումներ չեն եղել և չեն լինելու՛՛:

Պատգամավորի ներկայացմամբ՝ մարտից արդեն ստորագրվում է պայմանագիր, որ գազի գինը դառնում է 270 դոլար, սակայն վարչապետը սպասում է Երևանի ավագանու ընտրությունների ավարտին, ապա  միայն ապրիլի մեկից է թանկացման մասին պայմանագրով ՛՛մտնում գների կոմիտե՛՛։ ՛՛Ամբողջ այս թանկացումների ընթացքում սակայն՛՛ Հայռուսագազարտը՛՛ չի մուծել ավելացված գներով, այլ վճարել է անընդհատ 180 դոլարով, որից հետո արդեն տարբերությունը պարտք է կուտակել և առաջացել է 300 մլն դոլարի պարտք։ Պատքը մերոնք մուծել են միայն 20%-ը տալով, այսինքն՝ գումարի 155 մլն-ի փոխարեն, իսկ թե ինչպես են մուծելու մյուս տարվա պարտքը՝ 130 մլն-ը, կրկին ոչ ոք չգիտի:

Արամ Մանուկյանը համոզված է. ՛՛Այս խարդախության մեջ դեռևս էլի խութեր կան, որից մեկն էլ այն է, թե ինչի համար պետք է Ռուսաստանը մարի 300 մլն դոլար պարտքի գրեթե կեսը։ Դե դա կարող է լինի Նաիրիտը, Որոտանը, չգիտեմ էլ ինչ, այս իշխանությունը պատրաստ է տալ ամեն ինչ՝ իր աթոռի համար՛՛,-եզրափակեց նա։

Հարցին, թե արդյոք դատի կտա վարչապետին և նախագահին՝ ունենալով նման հավաստի տեղեկություններ, Մանուկյանը պատասխանեց. ՛՛Նրանց չպիտի դատի տալ, պիտի քշել: Իմ խնդիրն իշխանափոխությունն է, միացեք իշխանափոխություն անենք՛՛։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ