06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Րաֆֆին ու Զարուհին հակասություններ ունե՞ն

 ՛՛Ոչ հավանական չէ, դա ապատեղեկատվություն է՛՛-լրագրողներին ասաց ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ մեկնաբանելով մամուլում տեղ գտած լուրերը, թե կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ԱՄՆ-ից վերադառնալով կհրաժարվի ղեկավարել կուսակցությունը:

Հարցին, թե երբ է վերադառնալու Հովհաննիսյանը, Փոստանջյանը պատասխանեց. ՛՛Շուտով՛՛:

Լրագրողները հետաքրրքվեցին նաև, թե արդյոք ՌԴ-ի հանդեպ ունեցած վերաբերմունքի առումով Րաֆֆի Հովհաննիսյանը կիսում է Փոստանջյանի տեսակետը, ինչի մասին դահլիճում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: ՛՛Դիմեք Հերմինե Նաղդալյանին՛՛,-հորդորեց Փոստանջյանը: 

Երբ լրագրողը պնդեց հարցը և փորձեց հասկանալ՝ հակասություն կա, թե ոչ, պատգամավորը արձագանքեց. ՛՛Ես չգիտեմ՝ ինչ տարբերությունների մասին է  խոսվում, ես չգիտեմ՝ Հերմինե Նաղդալյանն ինչ տարբերությունների մասին է խոսում՛՛:

Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների զարգացումներից հետո նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը գնաց ՌԴ՝ իր հաղթանակի մասին այնտեղ ևս խոսելու: Օրեր առաջ երբ Փոստանջյանը քննադատեց ՌԴ-ին, Հերմինե Նաղդալյանը նետեց. ՛՛Դրա՞ համար էիք ձեր հաղթանակները գնացել Ռուսաստանից բերելու՛՛:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ