18 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԲՀԿ-ի արդարացումները

՛՛Կոալիցիոն հուշագրի շրջանակներում կան կոալիցիոն խաղի կանոններ, ԲՀԿ-ն ի դեմս իր առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ երբ քննանկում էր 2012-ի տարեկան բյուջեի նախագիծն, ասել է, որ մենք դեմ ենք պարտադիր բաղադրիչին՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը՝ ի պատասխան լրագրողի դիտարկման, թե ԲՀԿ-ը հիմա դեմ է Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառմանը, սակայն 2010 թվականին կողմ է քվեարկել այս համակարգի կիրառությանը: 

 Մելքումյանը նշեց, որ իրենք կողմ են եղալ համակարգին, ոչ թե պարտադիր բաղադրիչին: Ապա նա շեշտեց, թե այն ժամանակ երբ քննարկումներ էին ընթանում, ենթադրվում էր, որ արդեն 2014 թվականին կլինի ավելի բարձր տնտեսական աճ, քան հիմա է, և աղքատության մակարդակն էլ ավելի ցածր կլինի: ՛՛Այն ժամանակ կարծում էինք, որ այդ բեռն ավելի հեշտ կլինի տանել: Սակայն կանքը ցուց տվեց, որ այդ բեռը չընկավ՛՛,-հավելեց պատգամավորը: 

ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանն էլ տեղեկացրեց, որ խորհրդարանական ընդդիմության հետ աշխատում են ՍԴ դիմելու հայցի վրա: ՛՛Չնայած վստահ չենք, որ ՍԴ-ը կայացնելու է այնպիսի մի որոշում, որ կարտահայտի սոցիալական զանգվածների տեսակետը՛՛:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ