Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նիդերլանդների նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Հանս Հորբախը (նստավայրը՝ Թբիլիսի): Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ դիվանագիտական աշխատանքի հարուստ փորձն ու գիտելիքները պարոն Հորբախը լավագույնս կծառայեցնի ի նպաստ հայ-նիդերլանդական հարաբերությունների խորացմանը: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է […]





































