Հունաստանի դեսպանատունը` ընդդեմ օլիգարխ պատգամավորների.Չորրորդ իշխանություն
“Չորրորդ իշխանություն” թերթը գրում է.
Թերթի տեղեկություններով բավականին ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել Հայաստանում Հունաստանի դեսպանատանը։ Բանն այն է, որ դեսպանատունը գտնվում է Դեմիրճյան փողոցում` ուղիղ Ազգային Ժողովի դեմ-դիմաց։ Սա այն մասն է, որով ելումուտ են անում ԱԺ պատգամավորները: Բացի այս, հենց այսպես են օլիգարխ պատգամավորները կայանում իրենց և իրենց ուղեկցող ավտոմեքենաները: Արդյունքում՝ ստացվում է, որ մեր “օրենսդիրները” ստիպված են լինում՝ որպես ավտոկանգառ, օգտագործել նաև Հունաստանի դեսպանատան տարածքը:
Բոլորովին վերջերս ստեղծված իրավիճակը անհանգստացրել է Հայաստանում Հունաստանի դեսպանին, և նա որոշել է խնդրի մասին բարձրաձայնել այնտեղ, որտեղ հարկն է: Պարոն դեսպանն առանց երկար-բարակ մտածելու զանգահարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին և նրան տեղեկացրել է, որ իր տարածքը դարձել է օլիգարխների մեքենաների ավտոկայանատեղ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։