21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

13 ամյա աղջնակին բռնաբարել է պահակակետի տնակում. Իրավունք

 Ըստ “Իրավունք”-ի, Արմավիրի մարզի բնակիչ Հովհաննես Ս.-ին իր սեռա­կան կրքերին հագուրդ տա­լու նպատակով բռնություն գործադրելով եւ օգտագործելով 14 տարին չլրացած Սոնա Գասպարյանի (անունը փոխված է) անօգ­նական վիճակը, խաթարված ձեւով սեքսուալ բնույթի այլ գործո­ղություններ է կատարել:

Նա ան­չափահասին սեռական բռնու­թյան է ենթարկել Արմավիրի մար­զի Բաղրամյան գյուղում գտնվող քարհանքի պահակատան տնակում:

Թե ինչպես է վերջինս համարձակվել բռնի գործողություններ, իրականացնել  իր դստեր տարիքի աղջկա նկատմամբ եւ ընդունում է արդյոք իրեն առա­ջադրված մեղադրանքը, թերթը փորձեց պարզել վերջինիս փաստաբան Ցոլակ Մարգարյանից:

“Պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը վերաորակման կարիք ու­նի:.Իմ պաշտպանյալը մասնակի է ընդունում իրեն առաջադրված մեղադրան­քը, այսինքն’ բռնություն չի եղել երեխայի նկատմամբ”,-ասել է նա:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ