19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Տիկին Սուսաննայի հարսը տղա է. գեյ-հարսանիք Երեւանում. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, Երեւանի թա­ղամասերից մեկում հերթական հար­սանիքը  սովորականի նման ռեստորանում էր: Ամուսնանում էր տան տղան՝ Գեղամը (թեմայի յուրա­հատկությունից ելնելով, բո­լոր անունները փոխված են, իսկ կոորդինատները չեն նշվում-խմբ.) Նարեկի հետ, ում որպես “հարս” որոշել էր բերել իրենց տուն: Գեղամը 25 տարեկան է, ու­նի բարձրագույն կրթություն: Մասնագիտությամբ ապ­րանքագետ է եւ աշխատում է խանութում: Նարեկը 22-23 տարեկան է, չի աշխատում:

Տիկին Սուսանան տնային տն­տեսուհի է: Նա տղաներից մեկի մայրն է, իսկ մյուսի սկեսուրը: Նա այլեւս չի գնում սուրճի սեղանի շուրջ բամբասելու հարեւանների հետ, բանի որ այժմ բամբասանքի միակ թեման իր ընտանիքն է: Հարեւանների զայրույթն աննկարագ­րելի է: Նույնիսկ մարդիկ կան, որ ցանկանում են փոխել իրենց թա­ղամասը, միայն թե ամեն օր ականատես չլինեն այդ վիճակին:

Հա­րեւանների հետ զրույցի ընթաց­քում պարզվեց,  որ Գեղամը խելոք երեխա է եղել, դպրոցում էլ շատ լավ է սովորել: Ծնողները շատ էին հպարտանում նրանով: Հարեւանները հիշում են, որ նա միշտ շփվել է տղաների հետ, բայց դա բոլորը նորմալ են համարում:

Թերթի թղթակիցը զրուցել է այս ընտանիքի մոր տիկին Սուսաննայի հետ.

-Ինչպե՞ս համակերպվեցիք տեղի ունեցածին եւ այդպիսի տա­րօրինակ հարս բերեցիք ձեր տուն:

-Ոչ ոք չգիտի, թե ինչ է կատար­վում իմ ներսում: Այն ինչ հիմա իմ տանն է կատարվում, թշնամուս չեմ ցանկանա: Չեմ հասկանում որտեղ եմ սխալվել նրան դաս- տիարակելու հարցում, որ հիմա նման փաստի առաջ եմ կանգնել: Բայց նա իմ տղան է, չեմ պատ- րասվում նրա սխալ կողմնորոշան համար հրաժարվել նրանից:

-Ինչպե՞ս համաձայնվեցիք մասնակցել նրանց հարսանիքին:

-Ինչպես չհամաձայնվեի, վեր­ջապես տղա եմ ամուսնացնում: Ինչ անեմ, իմ ճակատագիրն էր երեւի, որ նման տղա պետք է ու­նենամ:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ