27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դեռ պարզ չէ՝ գազը կէժանանա, թե ոչ

՛՛Կասկածում եմ, որ որևէ առաջընթաց կարող է գրանցվել, եթե հետևենք Դավութօղլուի  ու պաշտոնական Անկարայի հայտարություններին, ապա նախապայմանների լեզվով խոսելու առումով որևէ փոփոխություն չի արձանագրվել՛՛,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ ահնդիպմանն ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Ըստ նրա՝ Թուրքիայի ԱԳՆ-ի այցը Հայաստան չի նշանակում, որ ինչ-որ գեղեցիկ ու փաթեթավորված նոր մոտեցում է արտահայտվելու: ՛՛Մենք քիչ հույսեր ենք կապում, բայց ամեն մի հնարավորություն պետք է օգտագործել պարտադրելու Թուրքիային մեր մոտեցումները՛՛,-հավելեց նա:

Ինչ վերաբերում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին, ապա Մինասյանը շեշտեց, որ այն տարածաշրջանում Ռուսաստանի գերիշխանությունը ցույց տալու համար էր:

՛՛Հայռուսգազարդի՛՛ քսան տոկոս բաժնեմասը վաճառելու հետ կապված ՀՅԴ-ական պատգամավորը նշեց, որ դա նվիարբերություն չէր, քանի որ դրա դիմաց ինչ-ինչ արտոնություններ տրվեցին: Սակայն Մինասյանն այստեղ շատ լուրջ խնդիր է տեսնում: ՛՛Իրավական տեսակետից ինչպես այդ քսան տոկոսն, այնպես էր Որոտան ՀԷԿ-ը որևէ կառավարություն իրավունք չունի վաճառել, եթե ԱԺ-ը սեփականաշնորհման ցանկում չի ներգրավել այդ ընկերություններին՛՛,-բացատրեց նա:

Պատգամավորը հույս հայտնեց, որ կառավարությունն ԱԺ-ում ճշմարտությունը կներկայացնի:

՛՛Քանի որ կան միմյանց հակասող հայտարարություններ, որ երեսուն տոկոս պարտադիր վճարման տուրքն է հանվում, իսկ ռուսական ներկայացուցիչն ասում է, որ կիրառվելու են ներքին գները. մինչև հստակություն չմտնի, որևէ մեկը չի կարող ասել՝ հասարակ սպառողի գազի գինն իջնելու է, մնալու է նույնը, թե ոչ: Եթե դա կապված է ռուսական ներքին գների հետ, ապա պետք է իջնի, եթե երեսուն տոկոսը որօես տուրք հանելու հետ է կապված, ապա կմնա նույնը՛՛:  

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ