Ինչու է Հովհաննես Մարգարյանը կոալիցիոն որոշման դեմ գնացել
ԱԺ ՕԵԿ խմբակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից պարտադիր բաղադրիչը հետաձգելու վերաբերյալ ոչ իշխանական ուժերի ներկայացրած առաջարկի քվեարկությանը չի մասնակցել:
Այսօր խորհրդարանում ավանդական ճեպազրույցներին լրագրողները հետաքրքրվեցին, թե սա նշանակում է, որ ինքը կողմ է պարտադիր բաղադրիչի կիրառումը հետաձգելուն:
՛՛Ես ներկա չեմ եղել քվեարկությանն ու կարևոր գործով դուրս էի եկել: Մենք քննարկում էին ընտրական օրենսգրքի բարեփոխումները, սակայն եթե մասնակցեի, քվերակելու էի դեմ՛՛,-ասաց Մարգարյանը՝ հավելելով, որ այս մասին կոալիցիոն որոշում կար:
Դիտարկմանը, թե ստացվում է, որ ՕԵԿ-ը միշտ ՀՀԿ-ի որոշումներով է առաջնորդվում և սեփական որոշումներ չի կայացնում, ՕԵԿ պատգամավորն արձագանքեց. ՛՛Այս հարցի հետ կապված ՕԵԿ-ն իր դիրքորոշումը դեռ արտահայտել է այն ժամանակ, երբ կոալիցիայի անդամ չէր, ՕԵԿ-ը միշտ ունի իր սկզբունքային դիրքորոշումն ու երբ համընկնում են կոալիցիոն գործընկերների հետ, մենք արտահատում ենք մերը՛՛: