27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Մարդիկ մի օր կարթնանան, ու երթուղային չի լինի”

Հայաստանի փոխադրողների միությունը երկրորդ նամակն է հղել քաղաքապետարանին: Նրանք ասում են` եթե մինչեւ հունվարի 1-ը տրանսպորտի սակագինը չբարձրանա, իրենք գործադուլ կանեն: Այս մասին այսօր ”Հենարան” մամուլի ակումբում ասաց ՀՀ փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը:

Նա նշեց, որ իրենք նամակ էին հղել քաղաքապետարան` նշելով, որ տրանսպորտի սակագնով զբաղվող հանձնաժողովը շատ դանդաղ է աշխատում եւ երեք ամսում 2 նիստ են արել: Քաղաքապետարանը պատասխանել է, որ դեկտեմբերին կլինի երրորդ նիստը, որը, ըստ բանախոսի, թերեւս վերջինը կլինի, քանի որ այլեւս անելու բան չկա:

“Փոխադրող կազմակերպություններից մեկը 2 երթուղուց արդեն հրաժարվել է` 4 եւ 17 համարի ավտոբուսներից, քանի որ վնասն այնքան մեծ էր, որ այլեւս իմաստ չունի աշխատել: 2 միկորավտոբուսային երթուղի հրաժարվելու հայտ է ներկայացրել` 7 եւ 17 համարները: 23 երթուղի արդեն չի աշխատում”,- նշեց բանախոսը:

Նա ասաց, որ եթե այսպես շարունակվի, մարդիկ մի օր արթնանալու են ու չկարողանան հասնել աշխատանքի, քանի որ փոխադրողներն ուղղակի կհրաժարվեն մեքենաները վարելուց:

Անդրադառնալով այն հարցին, որ եթե ի վերջո ուղեվարձը թանկանա, արդյոք տրանսպորտի որակը կվարելավվի, Հ. Եղիազարյանն ասաց, որ պետք չէ մտածել, որ հենց ուղեվարձը թանկանա, հաջորդ օրվանից կախարդական փայտիկով ամեն ինչ կբարելավվի.

“3-4 ամիս անց միայն մարդիկ կկարողանան մեջքներն ուղղել”,-նշեց բանախոսը` շեշտելով, որ իրենք շատ դժգոհ են քաղաքապետարանից, քանի որ այսպիսի վիճակի մեջ չի կարելի դնել ոչ փոխադրողներին, ոչ ժողովրդին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ