28 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հայաստանը հետաքրքրված է, որ ռուսական խոշոր ընկերությունները մուտք գործեն հայկական շուկա. Արթուր Բաղդասարյան

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է ”ՌՈՍՏԵԽ” կորպորացիայի միջազգային կապերի դեպարտամենտի պատվիրակությանը` Ալեքսեյ Իվանովի գլխավորությամբ: Արթուր Բաղդասարյանն ընդգծել է, որ համաձայն Հայաստանի Հանրապետության և Ռուսատանի Դաշնության Անվտանգության խորհուրդների միջև համագործակցության շրջանակում ստորգրված արձանագրության` կքննարկվեն Հայաստանում “ՌՈՍՏԵԽ”-ի հետ համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունները: Արթուր Բաղդասարյանի խոսքով` Հայաստանը հետաքրքրված է, որ ռուսական խոշոր ընկերությունները մուտք […]

Ադրբեջանի ներկայացուցիչը կգա Երեւան

Ադրբեջանը կմասնակցի Երեւանում դեկտեմբերի 12-ին կայանալիք Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլլաեւը հայտնել է, որ նիստին Ադրբեջանը ներկայացնելու է երկրի արտգործնախարարության տնտեսական համագործակցության բաժնի ղեկավար Շովգի Մեհթիզադեն, գրում է apa.az-ը։

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին` ժամը 11:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:  Ավտոճանապարհների զգալի մասում  առկա է մերկասառույց, կատարված աշխատանքներից հետո Սելիմի լեռնանցքը  բաց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով՝ ճանապարհներին իրականացվում են մշակման  և մաքրման աշխատանքներ: Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:                                                                                                                                         ՀՀ տրանսպորտի […]

Նիկոլը՝ ՀԱԿ-ի հետ հարաբերությունների մասին

 ՛՛Ես քաղաքական գործունեությունը պատկերացնում եմ՝ որպես ասելիք ու համախոհների փնտրտուք, և այն ինչ, ուզում ենք անել ձևակերպված է ՛՛Քաղաքացիական պայմանագրի՛՛ տեքստում. եթե որևէ մեկը գտնում է որևէ բան, որ արժե սվիններով ընդունել, կարծում եմ՝ արժե բացատրել, թե ինչու՛՛,-այսօր ՛՛Քաղաքացիական պայմանագրի՛՛ կառավարման խորհրդի անդամների ներկայացման ժամանակ ի պատասխան հարցի, թե ինչ են անելու, եթե քաղաքական այլ […]

ՄԻՊ-ը արգելել է դատական դեպարտամենտի խոսնակին. ՄԻՊ-ը ճնշվում է

ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը չի թույլատրել մասնակցելու ՄԻՊ-ի արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ զեկույցի ներկայացմանը: Այս մասին սոցցանցում տեղեկացրել է Արսեն Բաբայանը եւ տեղադրել լուսանկար: Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց Արսեն Բաբայանը, Մարդու իրավունքների պաշտպանը տեսնելով նրան՝ հայտարարել է, որ ինքը ճնշվում է Բաբայանի […]

Սպիտակի երկրաշարժի զոհերի ոգեկոչման արարողություն Մոսկվայում

Դեկտեմբերի 7-ի առավոտյան Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու նորակառույց վանական համալիրի տարածքում կանգնեցված խաչքարի առջեւ տեղի ունեցավ ծաղիկների եւ ծաղկեփսակների զետեղման արարողություն՝ ի հիշատակ 1988թ.-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի: Երկրաշարժի 25-րդ տարելիցին նվիրված հիշատակման արարողությանը մասնկացեցին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ՌԴ […]

Հայ եւ թուրք դերասանները ձեռքսեղմման համաշխարհային ռեկորդ են սահմանել

Թուրքիայից 35-ամյա դերասան Դենիս Բարիշն ու Երեւանի Մնջախաղի թատրոնի 32-ամյա դերասան Հովհաննես Աջինյանը ձեռքսեղմման համաշխարհային ռեկորդ են սահմանել: Դեկտեմբերի 6-ին, ժամը 20:40-ին, Վրաստանի Կուրի ափին գտնվող Ռիկե այգում սկսելով ձեռքսեղմումը՝ նրանք այդ դիրքում են գտնվել ուղիղ 43 ժամ: Աջինյանն ու Բարիշը միմյանց ձեռք բաց չէին թողնում, երբեմն միասին նստում էին բեմին դրված աթոռներին: Կազմակերպիչները երբեմն […]

ՄԻՊ-ը բացահայտում է՝ որքան կաշառք են վերցնում դատավորները

Ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արդար դատաքննության իրավունքի մասին արտահերթ զեկույցի, դատական համակարգում, դատավորներին վճիռ կայացնելու համար կաշառքի չափը որոշվում է՝ հայցագնի 10 տոկոսից ելնելով: Ըստ հարցումների, ՄԻՊ-ը պարզել է, որ կաշառքի սակագները տատանվում են հետեւյալ միջակայքերում՝ առաջին ատյանում-500-10.000, վերաքննիչ դատարանում 2.000-15.000, իսկ Վճռաբեկ դատարանում 10.000-50.0000 ԱՄՆ դոլար: Կան նաեւ կաշառքի տրման տարբեր տարբերակներ: Մասնավորապես, […]

Եվ կորստի դռները բաց … բարով մնաք /վիդեո/

Լուսանկարում երբեմնի հզոր ընդդիմադիր շարժման լիդեր Լեւոն Տեր-Պետրոսյանն է՝ երկու այն ժամանակ անփոխարինելիների՝ Սասունի եւ Նիկոլի հետ: Լուսանկարը պատմական է, քանի որ այս երկու գործիչներն էլ այլեւս ՀԱԿ-ի հետ չեն: Թեեւ նրանցից մեկի՝ Սասուն Միքայելյանի շուրթերից հրապարակային դժգոհություն եւ մեղադրանքներ հնչել են ՀԱԿ-ի հասեցին, մյուսը՝ Նիկոլը խուսափում է ՀԱԿ-ին իր ապահարզանից խոսել, սակայն փաստը կայացած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի