07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ինչու է Ծառուկյանը խնայում Սերժ Սարգսյանին

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը չի կարծում, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմքով հնարավոր է ստեղծել ընդդիմադիր կեցվածք:  ՛Ի վերջո՝ ի՞նչ է նշանակում ընդդիմադիր կեցվածք. եթե մարդը ցանկանում է գալ իշխանության, պետք է ընտրություն լինի, մինչդեռ այս ամենը խոսում է Կառավարության ծրագրերի ձախողման մասին, որին մի տարի էլ տալ՝ ձախողման համար, անթույլատրելի է՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Խաչատրյանը: 

Հարցին, թե ինչու ԲՀԿ-ը չի քննադատում նախագահ Սերժ Սարգսյանին, այլ միայն կառավարությանը, Խաչատրյանը պատասխանեց. ՛՛Մենք քննադատում ենք տնտեսությունը, որի պատասխանատուն կառավարությունն է: Սերժ Սարգսյանը արտաքին ուղղությունն է որոշում՛՛:

ԲՀԿ-ական պատգամավորը կարծում է՝ չի կարելի անընդհատ անցյալը քրքրել, անցյալի սխալներն ու բացթողումները հիշել:՛՛Աբռամ ռադիլ Իսակա, Իսակ ռադիլ… հերիք չի՞ անդրադառնալ՝ ինչ է եղել, հերիք ա հինը քրքրենք, մարդիկ թողում, էթում են… մենք շեղում ենք անընդհատ:

Երբ ցանկանում ենք մի հարց քննարկել, տալ լուծում, անընդհատ հիշում ենք՝ ինչ արեց Լևոնը, Պողոսը, ամեն ինչ եղել է, լավն էլ, վատն էլ: Դա մեր պատմությունն է, մարդիկ մեռնում են, քանի որ չեն կարողանում դեղ առնել, քանի որ աշխատանք չունեն: Ամեն անգամ, երբ սկսում ենք կոնկրետ հարցից խոսել, միմյանց քննադատում ենք, ասում՝ դու էլ ես արել, դու էլ ես եղել՛՛:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ