04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Նախարար գործընկերոջը՝ Արմեն Մովսիսյանի գնահատականը պրոֆեսիոնալ չէ. կենացները քաղցրանում են /վիդեո/

՛՛Նման հարցի չեմ կարող պատասխանել, ինչ է նշանակում ավելի լավ է, չգիտեմ: Որպեսզի կարողանամ այդ հարցին պատասխանել, պետք է պայմանները նայեմ, գները նայեմ : Չեմ կարծում, որ նման գնահատական տալը պրոֆեսիոնալ մակարդակի վրա հնարավոր է, որովհետև դրանք շատ բարդ գնահատվող խնդիրներ են, թե որն է տվյալ դեպքում ավելի լավ տնտեսական տեսանկյունից՛՛,-այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը՝ խոսելով Էներեգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի երեկվա հարցազրույցի մասին:

Նշենք, որ Մովսիսյանը հակադարձելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ասել էր, որ Քոչարյանի կողմից նախաձեռնված ՛՛գույք-պարտքի դիմաց՛՛ գործարքից ՛՛ՀայՌուսգազարդի՛՛ 20 տոկոս բաժնետոմսերի վաճառքը մեղմ ասած՝ շահեկանորեն տարբերվում է:

՛՛Դժվար է նման դեպքերում գնահատել, այսինքն՝ ամբողջ սեփականաշնորհման գործընթացը վերցնենք ու գնահատենք, թե որն էր ավելի լավ կամ վատ: Կարծում եմ, որ շատ քիչ մարդիկ կգտնվեն, որ կկարողանան նման գնահատականներ տալ՛՛,-հավելեց Ավանեսյանը:

Հարցին, թե այդ դեպքում ինչու նման հայտարարություն արեց Արմեն Մովսիսյանը, Ավանեսյանը պատասխանեց. ՛՛Կարծում եմ, որ բացատրություն տվել է ինչու է համար է արել: Ես իմ անունից եմ ասում, որ չէի կարողանա գնահատել՛՛:

Որպես կառավարության անդամ՝ մեկնաբանելով Քոչարյանի քննադատությունները՝ նախարարը շեշտեց. ՛՛Քննադատությունները նորմալ բան են, կան խնդիրներ, որ կարող եմ գնահատել: Օրինակ՝ շինարարության 25 %-ը ՀՀ-ում, որևէ այլ երկրում ընդհանրապես անհնարին բան է՛՛:

Դիտարկմանը, այսինքն՝ նման թվերը իսկապես ինչպես Տիգրան Սարգսյանն է նշել փուչիկ էին, նախարարն արձագանքեց. ՛՛Ամենածանր բանն  այն է, որ կիրառվում են բառեր՝ փուչիկ, չգիտեմ ինչ, ոնց որ վիրավորանք լինի:

Խնդիրը նա չի որ որևէ մեկը փչել է այն կամ այլն: Այնուհանդերձ պետք է փաստերը գնահատվեն և այդ տեսանկյունից 25% մասնաբաժինը անհնարին է, որ պահպանվեր և դեռևս 2007-2006-ին գնահատվում էր, որ շինարարությունում պետք է բացասական աճ լինի անկախ ճգնաժամից՛՛:

Շարունակությունը՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ