02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Երկիրը երկիր չի…. կրքերը թեժացան Խաչիկյանի գործով դատական նիստում /վիդեո/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 16-ին սկսվեց եւ  մինչեւ փետրվարի 6-ը հետաձգվեց սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների դատավարությունը:

Հիշեցնենք, դատաքննությունը ընդհատվել էր, քանի որ գործը քննող դատավոր Մխիթար Պապոյանը նշանակվել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Խաչիկյանի գործը հանձնվեց Պապոյանին փոխարինող դատավոր Մեսրոպ Մակյանին:

Այսօրվա նիստը կայծակնային արագությամբ ավարտվեց: Դատարան չէին ներկայացել մեղադրողները: Նրանց բացակայության պայմաններում հնարավոր չէր շարունակել նիստը: Ըստ դատարանի քարտուղարի, մեղադրող Ենոքյանը հեռախոսազանգով տեղեկացրել է, որ ծանրաբեռնվածության պատճառով չի կարող գալ:

Henaran.am-ի աղբյուրների տեղեկություններով, մեղադրողները չեն ներկայանում դատական նիստի, որովհետեւ դեռ դատախազությունը չի որոշել՝ շարունակել գործի քննությունը, թե վերսկսել նորից: Հիշեցնենք, ըստ օրենքի, եթե փոխվում է գործը քննող դատավորը, ապա վերջինս կարող է նույն դատաքննությունը  սկսել սկզբից:

Դատական նիստից հետո ամբաստանյալ Վահագն Խաչատրյանի հոր նյարդերը տեղի տվեցին. 

“Երկիրը երկիր չի, ամեն մարդ պիտի իրա գործը անի”,-ասցա նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ