Գառնիկ Իսագուլյանը պահանջում է Գալուստ Սահակյանից /վիդեո/
‘’Ազգային անվտանգություն” կուսակցության ղեկավար, ԱԺ-ում նախագահի նախկին պատշոնական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը ոչ թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին է պաշտպանում, այլ հետևում է իր սկզբունքներին: Այս մասին նա խոսեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը:
Իսագուլյանը շեշտեց, որ երկրորդ նախագահը վարչապետի ու կառավարության վերաբերյալ քննադատական հարցազրույց է տվել, քանի որ Տիգրան Սարգսյանը տարեվերջյան ասուլիսում քննադատել է Անդրանիկ Մարգարյանի վարչապետության տարիները:
”Եթե չարձագանքեր Քոչարյանը, կստացվեր, որվարչապետի ասածները լրիվ ճշմարտություն են”,-նկատեց Իսագուլյանը:
Ինչ վերաբերում է քննադատություններին, որ իսագուլյանը պաշտպանում է Քոչարյանին, քանի որ իշխանության ”տաշտակից” այլևս չի օգտվում, ապա նա արձագանքեց. ”Հիմա հանկարծ ստացվեց, որ Իսագուլյանը որոշել է հանրապետական Կարեն Ավագյանին ու Գալուստ Սահակյանին, կռվացնել, լավ էլի: Իսագուլյանը Հանրապետականներին չի ցանկանում կռվացնել”:
Կուսակցության ղեկավարը դիմելով ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին խնդրեց օրինակներ բերել, թե երբ է ինքը մի քաղաքական կուրս վարել, ապա փոխել: ”Հույսով եմ երկար կփնտրի ու մինչև դարերի վերջ չի գտնի: Երբ ես գնում էի Գալուստ Սահակյանի կաբինետ, բոլորը փոխչում էին, միայն Գալուստ Սահակյանն էր համարձակվում մնա”,-պատմեց նա` հավելելով, որ Գալուստ Սահակյանի քաղաքական կուրսը փոխելու բազմաթիվ օրինակներ կարող է բերել:
Գառնիկ Իսագուլյանը հավելեց, որ նախագահ Սերժ Սարգսյանն իր ընկերն է, ու իրենք լավ հարաբերություններ ունեն:
Շարունակությունը` տեսանյութում: