19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Կներդրվեն սահմանների կառավարման եվրոպական չափանիշներ

Համապատասխանեցվում է Հայաստանի և Մաքսային միության երկրների օրենսդրությունը: Կառավարության որոշմամբ ”Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի միջև ինժեներական ապահովման ոլորտում համագործակցության մասին” համաձայնագրի իրականացման իրավասու մարմին է նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարությունը: Գործադիրը հավանություն է տվել ”Սարքավորումների տրամադրում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի սահմանին գտնվող Բագրատաշեն և Սադախլո պետական սահմանի անցման կետերին և դրանց կարողությունների զարգացում” ծրագրին, որի նպատակն է […]

՛՛Չի կարելի այդպես մեծն Գրիգորիչի նկատմամբ՛՛

՛՛ՀՀԿ մեծամասնության մեջ կան ազնիվ պատգամավորներ, որոնք կարևորում են ՛՛Մարտի մեկի՛՛ ժամանակավոր հանձաժողովի ստեղծումը և վստահ եմ, որ լավ մտածելու դեպքում այդ պատգամավորները կողմ կքվեարկեն՛՛,-նման կարծիք այսօր ԱԺ նիստոին հայտնեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:   ՛՛Մարտի մեկի դեպքերի ուսումնասիրության մեր բոլոր փորձերը ՀՀԿ-ի կողմից ամեն կերպ խոչընդոտվեցին, որովհետև իշխանությունները, հավանաբար, համոզված են, որ կատարել են […]

Քաղաքացիական պոռթկումի նոր առիթ է հասունանում . Փաշինյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կողմ է ՀԱԿ-ի նախագծին՝ ստեղծել ՛՛մարտի մեկի՛՛ դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով:  ՛՛Ովքեր են մերտիմեկյան սպանությունների կատարողներն ու կազմակերպիչները: Սա մի հարց է, որի պատասխանը նախաքննությունը մինչ օրս չի տվել, բայց կան հարակից փաստեր, որ թույլ են տալիս կռահումներ անել: Իշխանությունները՝ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը չբարեհաճեցին անգամ սգի օր […]

Յանուկովիչը Ռուսաստանին խնդրում է ապահովել իր անվտանգությունը

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ով երկրում տեղի ունեցած խռովություններից հետո անհետացավ, եւ նրա նկատմամբ հետախուզում հայտարարվեց, այսօր հաղորդագրություն է տարածել, որում Ռուսաստանին խնդրում է ապահովել իր անվտանգությունը, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: “Իմ ու իմ կողմնակիցների հասցեին հաշվեհարդարի սպառնալիքներ են հնչում: Ստիպված եմ խնդրել Ռուսաստանի իշխանություններին ապահովել իմ անվտանգությունը”,- ասված է հայտարարության մեջ:

Յուրա Մովսիսյանը քաղցկեղով հիվանդ Գրիշա Սիմոնյանին նվիրել է իր մարզաշապիկը/ֆոտո/

Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի ՛՛Սպարտակի՛՛ հարձակվող Յուրա Մովսիսյանը շնորհավորել է քաղցկեղով հիվանդ երիտասարդ ֆուտբոլիստ Գրիշա Սիմոնյանին ծննդյան առթիվ եւ սեփական մարզաշապիկն է նվիրել քաղցկեղով հիվանդ ֆուտբոլիստին: 26-ամյա հարձակվողը Գրիշա Սիմոնյանին նվիրել է իր ինքնագրով ՛՛Սպարտակի՛՛ մարզաշապիկ: Այս օրերին Մովսիսյանը ՛՛Սպարտակի՛՛ կազմում հավաքի է մասնակցում Իսպանիայում: Գրիշա Սիմոնյանն այսօր դարձավ 19 տարեկան: 

Դատախազների շքեղ առանձնատներից

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այսօր կառավարության նիստից հետո պատասխանելով  հարցին, թե իր վրա ինչպիսի տպավորություն է թողել Մայդանի ակտիվիստների կողմից բացահայտված Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազի առանձնատան շքեղությունը, պատասխանեց. ՛՛Բացասական՛՛: Իսկ արդյոք Հայաստանում կան այնպիսի դատախազներ, որոնք շքեղ առանձնատներ ունեն: Կոստանյանն այս հարցին ՛՛չի կարող պատասխանել՛՛: Լրագրողները հետաքրքրվեցին նաև՝ կցանկանար նման շքեղ առանձնատուն ունենալ:  ՛՛Շքեղությունն […]

՛՛Կասեն՝ ծախված Մարգարիտ Եսայանը դեմ է՛՛. բեռ ունի եւ տղամարդկություն

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը ՛՛մարտի մեկի՛՛ իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ իր ելույթի սկիզբն ուղղեց Ալեքսանդր Արզումանյանին , ով քիչ առաջ Եսայանին էր անդրադարձել: ՛՛Զուրաբյանի առաջարկից հետո ես խոսել եմ ոչ թե բերկութի, այլ Սիրիայի զոհերի մասին: Սա ուղղակի ի գիտություն՛՛: Անցնելով ՛՛մարտի մեի՛՛ հանձնաժողովին՝ պատգամավորը հիշեց հնդկական ասացվածքը. հնդիկ առաջնորդներից մեկը […]

Հայաստանից մեկնում են Ռուսաստան, Ուկրաինա, որտեղ ՄԻԱՎ-ի տարածվածությունը շատ բարձր է

Մարտի 1-ը ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ զրո խտրականության դրսեւորման միջազգային օրն է: Այս կապակցությամբ ՛՛Վորլդ Վիժն՛՛ Հայաստան կազմակերպությունը գործընկերների հետ նախաձեռնել է հանրային միջոցառումների շարք, որոնք վերաբերում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ խնդիրներին և ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության խրախուսմանը: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵՄ Արտաքին օգնության հարցերով պատասխանատու Ինա Յանկուլովան:  ՛՛Վորլդ […]

Հարսնացուն ուկրաինուհի չէ

Մեր կայքի “մամուլի տեսություն”  հավելվածում ներկայացրել էինք Հրապարակ օրաթերթի հոդվածը, որտեղ մասնավորապես գրված էր. “Երեկ ԲՀԿ մամլո քարտուղար Տիգրան Ուրիխանյանի “գրասենյակը” զբաղված էր հույժ կարեւոր ձեռնարկով. մարտի 15-ին “Նոր Ձորաբերդ” ռեստորանային համալիրում, որը պատկանում է ԲՀԿ ԱԺ ՊՆ, ԱԱ, ՆԳ մշտական հանձնաժողովի փոխնախագահ Աբրահամ Մանուկյանին, տեղի կունենա Ուրիխանյանի եւ Կատերինա Չերկասինայի հարսանեկան արարողությունը”: Տիգրան Ուրիխանյանը […]

Խաչիկյանը նոր դատավոր կունենա /վիդեո/

Քիչ առաջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը, դուրս գալով խորհրդակցական սենյակից, հայտարարեց, որ ընդունում է ինքնաբացարկը եւ հրաժարվում է Խաչիկյանի գործը քննելուց: Դատավորը մեկ անգամ եւս հայտարարեց, որ Խաչիկյանն իր համակուրսեցին է, լավ հարաբերություններ ունի հետը, եւ դա կարող է ազդել գործի անաչառ քննության վրա: Մակյանը նաեւ հայտարարեց, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի