Ճիշտ կլինի՝ Ռուբիկ Հակոբյանը նախ փորձի իր խմբակցության 5 հոգուն միավորել. Է. Շարմազանով
Ինչպես է վերաբերվում ԱԺ փոխնախագահ Շարմազանովը “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի նախաձեռնությամը՝ առաջարկ ՀՀԿ-ին՝ միանալ չորս ոչ իշխանական ուժերին՝ դառնալով հինգերորդը: “Ճիշտ կլինի՝ Ռուբիկ Հակոբյանը նախ փորձի իր խմբակցության 5 հոգուն միավորել, հետո միայն առաջարկներ ներկայացնի այլ քաղաքական ուժերին”,- լրագրողների հարցին այսպես արձագանքեց Էդուարդ Շարմազանովը:





































