18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ջհանգիրյանը համաձայն չէ Արզումանյանի հետ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն այսօր ՛՛Վիրավորանքը և զրպարտությունը՛՛ համացանցում թեմայով կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ ասաց, որ ”ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին՛՛ օրենքի նախագծի վերաբերյալ արդեն առաջարկ է ներկայացրել օրինագծի հեղինակ Արփինե Հովհաննիսյանին: Նա շեշտեց, որ ըստ նախագծի՝ զրպարտության կամ վիրավորանքի դեպքում անձը կարող է հրապարակային էլեկտրոնային կայքի տիրոջից պահանջել այն հեռացնել: ՛՛Կարող է իրավունք ենք տալիս, միևնույն ժամանակ ավելացնում ենք, որ կարող է դիմել դատարան, այ, եթե մենք էս ՛՛կարող է՛՛-ն դարձնենք պարտադիր, խոսքը անհայտ օգտատիրոջ կողմից կատարված գրառման մասին է, չէ՞: Մտահոգությունն ի՞նչն է, որ դատարանը կարող է որպես մահակ օգտագործել այս կամ այն լրատվամիջոցի կամ կայքի դեմ, լրացուցիչ մահակ, այ, եթե մենք խմբագրում ենք, որ քաղաքացին կարող է դիմել դատարան, եթե նախօրոք դիմել է լրատվամիջոցին, պահանջել հեռացնել, և եթե նա չի հեռացրել, պատասխանատվությունը կրում է լրատվամիջոցը, էդ դեպքում խնդիր չկա, թող դիմի դատարան, լրատվամիջոցից էլ ստանա պահանջածը՛՛,- ասաց նա:

Արձագանքելով Ալեքսանդր Արզումանյանի դիտարկմանը, թե 21-րդ պետք չէ համացանցի ոլորտը կարգավորել, Ջհանգիրյանն ասաց, որ այս դարում վիրավորել և զրպարտել չի կարելի: Ջհանգիրյանը նշեց, որ եթե որպես մասնագետ խոսի, կարող է ենթադրել՝ շատերն են փոշմանել, որ քրեաիրավական ինստիտուտը զրպարտության և իրավունքի, որ ուներ երկու հատված՝ հանրային մեղադրանքի ու մասնավոր մեղադրանքի, այսպես հանել են և լցրել քաղաքացիաիրավական դաշտ, ու ստացել այն, ինչ ունենք:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ