18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Տղամարդկություն չունի. “Մենչի” եւ Գոքորի պատասխանը

Հումորիստ-դերասան Գրիգոր Դանիելյանը սոցցանցում գրառում է թողել, որտեղ անդրադարձել է Արմեն Պետրոսյանի`”Մենչի” հասցեին հնչած մեղադրանքներին. “Երբ խոսքը գնում է առողջ քննադատության մասին, ես պարզապես կլռեմ և շատ ուշադիր կլսեմ, սակայն … Ես ուղղակի ցանկանում եմ հրապարակել նյութի հեղինակի մի քանի նյութերի վերնագրեր, որոնք ցնցեցին ինձ, ինչպե՞ս կարող է նման հայրենասեր անձնավորությունը, որը մտածում է մեր մատաղ […]

ԵՄ-ը Հայաստանին իրավիճակային լուծում է առաջարկում

Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի հայտարարությունն այն մասին, թե ԵՄ-ը պատրաստ է Ուկրիանայի հետ ստորագրել ԵՄ ասոցացման ու խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի միայն քաղաքական մասը, Հայաստանում կրկին ակտիվացրեց Ասոցացման համաձայնագրի հետ կապված քննարկումները: Բանն այն է, որ դեռ 2013 թվականի սեպտեմբերի 3-ի` նախագահի հայտնի հայտարարությունից հետո, երբ պարզ դարձավ, որ […]

Երկգլխանի երեխա է ծնվել /ֆոտո, վիդեո/

Հնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել, տեղեկացնում է “Դեյլի մեյլը”:  Աղջիկ երեխան ծնվել է կեսարյան հատումով և կշռում է 3.4 կգ։ Հղիության ամբողջ ընթացքում բժիշկները երեխայի մորը` 28-ամյա Ուրմիլա Շարմանին ասել են, որ ինքը երկվորյակներ է ունենալու: Այժմ բժիշկներն ասում են, որ թեեւ ամեն ինչ կանեն` երեխային փրկելու համար, սակայն երեխան գրեթե անհնար է, որ ողջ […]

“Կառավարության իրականացրած քայլերը համապատասխանում են ուսանողների իրական կարիքներին”

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի պետական բուհերի առկա ուսուցման համակարգում սովորող ուսանողներիսոցիալական աջակցության կարիքի ուսումնասիրության արդյունքների շնորհանդեսը: Ուսումնասիրությունն իրականացրել է “Այ Փի Էս Սի” քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը` ՀՀ ԿԳՆ-ի պատվերով: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանում առաջին անգամ է նման ծավալով և որակով ուսումնասիրություն […]

Զավեն Բադոյանը փորձաշրջան է անցնում ”Գոմելում”

Հայազգի կիսապաշտպան Զավեն Բադոյանը փորձաշրջան է անցնում բելառուսական ”Գոմելում”: Football.by-ը հայտնում է, որ 24-ամյա կիսապաշտպանը մասնակցել է ”Գոմելի” մարզմանը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ”ԲԱՏԷ”-ն, որին պատկանում են ֆուտբոլիստի իրավունքները, ակումբ է փնտրում նրա համար:

Ինչ է որոշել գազի հանձնաժողովը /վիդեո/

Գազի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովն այսօր նիստ է արել: Լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության քարտուղար, հանձնաժողովի անդամ Արամ Մանուկյանը տեղեկացրեց, որ ձևավորվել է հարցերի այն շրջանականը, որ պետք է առաջիկա ամիսների ընթացքում հանձնաժողովն ուսումնասիրի: Մանուկյանը նշեց, որ անցած շաբաթվա ընթացքում 4 հանձնախմբերը մշակել են իրենց հարցաշարերը և այսօր ներկայացրել դրանք ընդհանուր հանձնաժողովին։ Գազի սակագնի ձևավորման […]

Գտնվել է Սեւ ջրում ջրասույզ եղածը

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջի, մարտի 14-ին, ժամը 08.35-ին Ռանչպար գյուղի Մեծամոր գետում վերսկսվել են քաղաքացի Ա. Խ.-ի որոնո­ղական աշխատանքները: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը (15 հրշեջ-փրկարար), փրկարարական ջոկատը (6 փրկարար, 1 ջրասուզակ), եւ հատուկ ջրափրկարարական ջոկատը (9 ջրափրկարար): Որոնողական աշխատանքներին մասնակցում են ՀՀ ԱԻՆ ՓԾ 36 աշխատակից, ՀՀ […]

Պատգամավորները ևս կլինեն հարթակում /վիդեո/

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովում ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպել էին ”Դեմ եմ” շարժման անդամները: Լրագրողների հետ զրույցում ”Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասաց, որ քննարկվել են մարտի 22-ի հանրահավաքի հետ կապված հարցեր:  Արդյոք կուսակցությունները ևս կմասնակցեն այդ հանրահավաքին, կլինեն հարթակում, թե ոչ, մանրամասները` տեսանյութում:

“Եվրատեսիլ-2014”-ի ամենահետաքրքիր ինտրիգներից մեկի հանգուցալուծումն այսօր` 22:00-ին

 Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ուրախությամբ տեղեկացնում է, որ այսօր կհանգուցալուծվի “Եվրատեսիլ-2014” սիրված մրցույթի ամենահետաքրքիր ինտրիգներից մեկը. հայտնի կդառնա այն երգը, որով Արամ MP3-ին կներկայանա միջազգային երաժշտական հանրությանը: Մրցույթի հայաստանյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան կկայանա այսօր` 22:00-ին, Առաջին ալիքի եթերում: Ինչպես Եվրատեսիլի պաշտոնական կայքին տրված հարցազրույցի ընթացքում նշել էր մրցույթի այս տարվա Հայաստանի դեսպանը, երգի բնորոշող 3 […]

Բժիշկները ձգտում են պրակտիկ բժշկությամբ զբաղվել, քան՝ աշխատանք փնտրել այլ կառույցներում. Սերժ Սարգսյան /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Առողջապահության նախարարություն: Հանրապետության Նախագահը շրջել է աշխատակազմի մի շարք ստորաբաժանումներում, այդ թվում՝ դեղագործական գործունեության կազմակերպման, դեղերով եւ տեխնոլոգիաներով ապահովման բաժնում, մոր եւ մանկան առողջության պահպանման վարչությունում, արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնում: Սերժ Սարգսյանը ծանոթացել է աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ՝ նրանց գործառույթների, իրականացվող ծրագրերի եւ առկա խնդիրների մասին, հետաքրքրվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի