Շաբոյանը հաստատում է՝ Հայաստան գրեթե չի ներկրվում շաքար
”Պաշտոնական փաստաթղթերում և տնտեսվարողի կողմից ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ շաքարավազի հումք է ներմուծվում հանրապետություն և ոչ թե շաքար: Դե կա փոքր քանակությամբ շաքարավազի ներմուծում, բայց դա էական չէ՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին: ՛՛Նկատի ունեմ կան որոշ տնտեսվարողներ` ՛՛Կոկա-կոլա՛՛, ՛՛Գրանտ-Քենդի՛՛, որոնք սեփական կարիքների համար ներմուծում են հումք՛՛,-հավելեց նա:
Հիշեցնենք, որ ՛՛Հայկական ժամանակն՛՛ անդրադառնալով այս փաստին գրել էր, որ սրանից հետևում է, որ Հայաստան ներկրվող պատրաստի շաքարը ենթակա է մաքսազերծման, իսկ հումքը՝ ոչ։ ՛՛Սրանից կարելի է ենթադրել, որ Հայաստան ներկրվող պատրաստի շաքարը ձևակերպվում է որպես հումք և չի մաքսազերծվում, իսկ դրա պատճառով ՀՀ պետբյուջեն հսկայական գումարներ է կորցնում։
Իրականում Հայաստան ներկրվում է պատրաստի շաքարավազ՝ ըստ այլ պաշտոնական տեղեկանքների, տարեկան մոտ 80 հազար տոննա՛՛,-ասված էր հրապարակման մեջ, ինչը Շաբոյանն անհեթեթություն է համարում:
Իսկ ինչ վերաբերում է խոշոր ներմուծող-արտադրողին` ՛՛Ալեքս-Գրիգ ընկերությանը՛՛, ապա ՏՄՊՊՀ նախագահը նկատեց. ՛՛Նա ներմուծում է ներկայացված փաստաթղթերի համաձայն շաքարեղեգ, այսինքն` շաքարավազի հումք, և Ախուրյանում գտնվող գործարանում արտադրում է շաքարավազ, որը իրացվում է Հայաստանում: