19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

՛՛Առաջին նախագահն է, ոչ թե Արամի ձեռքի թաշկինակը՛՛. Գալուստ Սահակյան

՛՛Ես իմ ու մեր ազգի կողմից շատ վիրավորվում եմ, որ իբր ապահովում եմ Լևոն Տեր-Պետրոսյանին՛՛,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հայտարարությունը. ՛՛Գնացեք, լուծեք, հոկտեմբերի 27 եք ասում, գնացեք, բացեք, ո՞վ ա խանգարում: Գնացեք Լևոն Տեր-Պետրոսյանին դատեք, ո՞վ ա խանգարում: Մուրճն էլ ա ձեր ձեռքին, մեխն […]

Սարգսյան-Ծառուկյան հանդիպումից

՛՛Ես, որպես լրագրող, շատ հարգում եմ լրատվամիջոցների գործունեությունը, բայց բարեկամաբար խորհուրդ կտայի ուղղորդված հրապարակումներին մեծ հավատ ու վստահություն չընծայել՛՛,-ԱԺ ճեպազրույցների ժամին նշեց ԲՀԿ խմբակցության քատուղար Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով մամուլի հրապարակումը, թե վերջերս Ծաղկաձորում հանդիպել են նախագահ Սերժ Սարգսյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նշենք, որ ըստ ՛՛Հրապարակի՛՛՝ Ծաղկաձորում ձմեռային համահայկական խաղերի բացմանը մասնակցել են նաեւ […]

ԲՀԿ անդամներն ու ընտրազանգվածը կմասնակցեն ՀԱԿ-ի հանրահավաքին

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը չի մասնակցելու վաղը՝ մարտի մեկին հրավիրված ՀԱԿ-ի հանրահավաքին: Այս մասին նա ասաց այսօր Աժ ճեպազրույցների ժամին: Իսկ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Հովհաննիսյանը ի պատասխան Henaran.am-ի հարցի ասացին՝ մասնակցելու են հանրահավաքին:  ”Հանարհավաքը ՀԱԿ-ի նախաձեռնած հանարավաքն է,՛՛Բարգավաճ Հայաստանը՛՛ չի քննարկել մասնակցել- չմասնակցելու խնդիրը, բայց մեզանից որևէ մեկը ազատ […]

Ավակովը Ղրիմում իրադարձությունները Ռուսաստանի զինված ներխուժում է որակել

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Ղրիմում տեղի ունեցող իրադարձությունները որակել է որպես Ռուսաստանի կողմից զինված ներխուժում: Այդ մասին գրում է ուկրաինական УНИАН-ը:  Ավակովը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Սեւաստոպոլի մոտ գտնվող “Բելբեկ” օդանավակայանն արգելափակել են Ռուսաստանի նավատորմի ռազմական ստորաբաժանումները: “Տեղի ունեցողը գնահատում եմ որպես զինված ներխուժում, որի դեպքում խախտվել են բոլոր միջազգային պայմանագրերը: […]

Հրավերը շատ խտրական է եղել

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը կարծում է, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ճիշտ է արել՝ չմասնակցելով ՛՛մարտի մեկի՛՛ հարցով նախկին հանձնաժողովի նիստերին: ՛՛Ես գուցե վրիպել եմ, գտնվել եմ հայտնի վայրերում այդ ժամանակ: Տեղյակ չեմ, բայց նաև տեղյակ չեմ, որ գնացել են մյուս նախագահները՝ երկրորդ, երրորդ, հրավերը խիստ խտրական է եղել, ու նախագահ Տեր-Պետրոսյանը ճիշտ է […]

Տղայիս ոսկորները ջարդել են հոգեբուժարանում … Մարգելաշվիլին եւ ՛՛Երեւան Սիթի՛՛-ի պահպանակի գործով անմեղսունակը

Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի  դատավոր Մեսրոպ Մակյանը ստիպված էր մեկ անգամ եւս հետաձգել  29-ամյա անմեղսունակ Էմիլ Դոխոլյանի դատավարությունը:  Նա, ըստ մեղադրանքի, խուլիգանական մղումներից ելնելով, հասարակության եւ բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարհանք դրսեւորելով՝ Տ. Մեծի 10 հասցեում գտնվող “Երեւան սիթի” սուպերմարկետի հացի տոպրակի մեջ օգտագործած պահպանակ է դրել` դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական […]

Կրկին այդ ՛՛պարտադիր՛՛ բաղադրիչը. ոստիկանության դեմ են

Փետրվարի 27-ին մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող շուրջ մեկ տասնյակ կազմակերպությունների ղեկավարներ հանդիպել են Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ` իրենց մտահոգություններն ու դժգոհությունը հայտնելով “Ոստիկանության պահպանության մասին” օրենքի նախագծի, ինչպես նաև 2013 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած “Մասնավոր պահնորդական գործունեության” մասին ՀՀ օրենքում առկա մի շարք դրույթների վերաբերյալ: Մասնավոր ընկերությունների ղեկավարների կարծիքով` ոլորտը մենաշնորհային […]

Արթուր Աբրահամի եւ Ռոբերտ Շտիգլիցի բաց մարզումը/ֆոտո/

Հայազգի բռցքամարտիկ Արթուր Աբրահամը եւ WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը անցկացրել են բաց մարզում: Հիշեցնենք, որ բռնցքամարտիկների միջեւ մենամարտը տեղի կունենա մարտի 1-ին Մագդեբուրգում:

Յանուկովիչը Մոսկվայի մերձակայքում 52 միլիոն դոլարով տուն է գնել /ֆոտո/

Ռուս քաղաքական գործիչ Օլեգ Միտվոլը հայտարարել է, որ “մի խումբ ուկրաինացիներ” Մոսկվայի մերձակայքում` Բարվիխեում, 52 միլիոն դոլար արժողությամբ տուն են ձեձք բերել, իսկ հետո այդ տանը տեսել են Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին, տեղեկացնում է РБК-ն: “Երեկվանից այնտեղ նոր բնակիչ է հայտնվել` անվտանգության աշխատաքկիցներով շրջապատված: Այս տունը մեկ տարի է` վաճառվում էր 52 միլիոն դոլարով […]

Եկել է ժամանակը՝ տարբերելու կեղծ եւ իրական ազատամարտիկներին /վիդեո/

Այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմն էին եկել ՀՀ պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի վետերան Վարդան Ավետիսյանը և մի խումբ ազատամարտիկներ: Վարդան Ավետիսյանը հենց սկզբից ասաց՝ այսօր ՛՛պատռելու են կեղծ ազատամարտիկների դեմքերը՛՛: “Ռազմադաշտային հրամանատարներ՛՛ իրենց հռչակած մարդկանց հետ մենք մի քանի անգամ հանդիպումներ ենք ունեցել: Նրանք ի սկզբանե սոցիալական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի