20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Օլիգարխիան ընդդեմ ՛՛ԴԵՄ ԵՄ՛՛-ի. Իրատես de facto

”Դեմ եմ” շարժումը Հայաստանի անկախության պատմության եզակի հասարակական շարժումներից է, որը քաղաքացիական հասարակության կայացման համար լուրջ հիմքեր է ստեղծում: Մինչ ”ԴԵՄ ԵՄ” շարժման ի հայտ գալը հասարակական ոլորտի առաջատարը բնապահպաններն էին, սակայն այս շարժումն արագ քաղաքականացվեց և կորցրեց քաղաքացիական հասարակության հիմքը դառնալու հնարավորությունը: Իսկ ”ԴԵՄ ԵՄ” շարժման առաջնորդները, կարծես, չեն ցանկանում քաղաքականացվել` իրենց խնդիրների լուծումները դիտարկելով հասարակության լայն շերտերի համախմբման և այդ ճանապարհով իշխանության նկատմամբ ճնշում գործադրելու համատեքստում: 
ՈՒշագրավ է, որ ”հրաշալի քառյակը” ամեն կերպ փորձում է քաղաքականացնել ու իր կողմը քաշել ”Դեմ եմ” շարժմանը, սակայն մինչ այժմ առանձնակի հաջողություններ այդպես էլ չի գրանցել: Խնդիրն այն է, որ քաղաքացիական հասարակությունն ու օլիգարխիան համակեցության կանոնների շուրջ չեն կարող պայմանավորվածություն ձեռք բերել: Դա բնական է, քանզի քաղաքացիական հասարակության կայացման գլխավոր խոչընդոտը օլիգարխիան է: ”Հրաշալի քառյակի” առաջնորդը Հայաստանի թիվ մեկ օլիգարխ Գագիկ Ծառուկյանն է, որը մեծ փողերի ներդրմամբ փորձում է վերցնել քաղաքական իշխանությունն ու վերջնականապես հաստատել իր մենաշնորհային դիրքերը տնտեսության զարկերակային ոլորտներում: 
Քաղաքացիական հասարակության կայացումը միակ ուղին է, որը կարող է Հայաստանը դուրս բերել համակարգային ճգնաժամի խոր անդունդից: Իսկ դա չի կարող ձեռնտու լինել օլիգարխիային, քանզի միակ խավը, որն այդ անդունդում իրեն զգում է ”ինչպես ձուկը ջրում”, օլիգարխիան է: Քաղաքացիական հասարակության կայացումը կնշանակի վերջ տալ ամենաթողությանն ու հասարակական վերահսկողություն սահմանել ինչպես իշխանության ներկայացուցիչների, այնպես էլ զարտուղի ճանապարհով ձեռք բերված փողերի հսկայական պաշար ունեցող օլիգարխների նկատմամբ: 

 

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ