Պահանջել են վճարել չտրամադրած ինտերնետի դիմաց. ՏՄՊՊՀ-ն քննում է
ՏՄՊՊՀ այսօրվա նիստում քննարկվեց ”Ղ-Տելեկոմ”,”ԱրմենՏել” եւ ”Օրանժ Արմենիա” ընկերությունների դրսևորած անբարեխիղճ մրցակցության հարցը: Բազմաթիվ քաղաքացիներից ստացված դիմում-բողոքների հիման վրա հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացրել շարժման մոդեմի միջոցով մատուցվող ինտերնետ ծառայությունների ոլորտում: Վերոհիշյալ ընկերությունների գործնեության հետ կապված սպառողների շրջանում դիմումներ և բողոքներ են եղել, որոնց համաձայն՝ չստացված ծառայությունների համար ընկերությունները ստիպել են վճարումներ անել, պնդելով, որ ծառայությունների […]





































