10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

՛՛Նույնիսկ մահացու վտանգավոր է առողջության համար՛՛

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն այսօր ՛՛ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին՛՛ օրենքի նախագծի վերաբերյալ լսումների ժամանակ նկատեց, որ այս օրենքն աննախադեպ ու բացառիկ է այն առումով, որ բոլոր քաղաքական ուժերը համակարծիք են, որ այս դաշտում փոփոփխություններ պետք է կատարվեն: ՛՛Ինքս այն կարծիքին եմ, որ համացանցը այն ոլորտն է, որ մեզ համար նոր է, ու կանոնակարգել այն անհնարին եմ համարում, խոսքի ազատության հետ մենք խնդիր ենք ունենալու՛՛,-նկատեց նա:

Եսայանը շեշտեց, որ այն պարագայում, երբ որևէ հրապարակում, որևէ կեղծ տեղեկատվություն 12 ժամ պտտվում է համացանցում ու ապա հեռացվումէ  լրատվամիջոցից, ապա դա արդեն անիմաստ է: ՛՛Նշանակություն այլևս չունի դա, քանի որ այնքան է տարածվել, որ արդեն ավելորդ ու անիմաստ է դառնում դատական քաշքշուքը, որի մեջ պիտի մտնես, ավելորդ նյարդեր ես քայքայում, մահացու վտանգավոր է առողջության համար՛՛:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ