02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Բարիկադների հետևում կռիվ տվողի կեցվածք էլ չունեն. ՀՀԿ-ը՝ ԲՀԿ-ին

՛՛Հանրապետական՛՛ կուսակցությունը լրջորեն է վերաբերում ու որպես հիմք ընդունում է ԲՀԿ խմբակցության ղեկավար, կուսակցության առաջնորդ Գագիկ Ծատուկյանի հայտարարությունները:

՛՛Մեր ֆրակցիայի հայտնիներից մեկը մի լավ խոսք էր ասել` մենք մեկնաբանում ենք միայն ԲՀԿ ղեկավարի խոսքը և հիմք ենք ընդունում իր ասածը՛՛,-մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը` ի պատասխան հարցի, ինչպես է ՀՀԿ-ը վերաբերում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի հայտարարությանը, որ եթե Կառավարությունը հրաժարական չտա, բարիկադներ են կառուցելու:

՛՛Թե որտե՞ղ, ի՞նչ բարիկադներ պետք է կառուցի ԲՀԿ–ն, ինձ համար դեռևս անհայտ է, քանի որ բարիկադներ կառուցողները մի փոքր այլ են: Իսկ այն, որ բարիկադների հետևում կռիվ տվողի կեցվածք էլ չունեն, դա էլ է փաստ, ու այն, որ բարիկադներ կառուցելու առիթն էլ չենք տվել, դա էլ է փաստ՛՛,-նշեց ՀՀԿ-ական պատգամավորը: 

Վերջինս հիշեցրեց, որ ընդդիմադիր հատվածը մի շատ կարևոր քայլ կատարեց` շրջանառության մեջ դնելով ՛՛ոչ իշխանական՛՛ տերմինը, ընդդիմադիրը ասոցացնելով այլընտրանքի հետ, որպեսզի այն մտնի այդ ընդդիմադիր գաղափարի մեջ, և այդ գործելաոճը ՛՛հավեսով սոուս սարքեցին՛՛.

՛՛Ոչ իշխանական ուժերի ավելի ռադիկալ, ծայրահեղական քննադատություն ասողը պետք է լոկոմոտիվի դերը տանի, այս դեպքում էլ ԲՀԿ-ն որոշեց, որ բարիկադներ կառուցի և լոկոմոտիվը ինքը լինի: Հետևաբար ես իրենց բարիկադներ կառուցելու գաղափարին լուրջ չեմ վերաբերում՛՛։ 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ