01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Սպասենք՝ Եվրոպան ինչ սխալ կանի, նոր մենք սկսենք

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր Ազգային ժողովում ՛՛ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին՛՛ օրենքի նախագծի թեմայով լսումների ժամանակ նշեց, որ կարևորում է այս լսումների կազմակերպումը: ՛՛Իսկ կոնկրետ օրինագծի հետ կապված մենք՝ լրագրողական կազմակորպություններս համարում ենք, որ այն շրջանառությունից պետք է հանվի այս օրենքն ու լայն քննարկումներից հետո այլ լուծումներ առաջարկվի, քանի որ տեխնիկական տեխնոլոգիաների առումով այս լուծումները, որոնք պարունակում է օրինագիծը, անիմաստ է, այն վտանագվոր է լրատվամիջոցների համար՛՛: Մելիքյանը կարծում է, որ բացի այդ ամենը օրինագիծը խնդրահարույց է իրավական առումով:

Նա անիմաստ որակելով այս օրինագիծը՝ շեշտեց, որ եվրոպական երկրներում այս փորձը ևս չկա և պետք է սպասենք, թե նրանք ինչ քայլեր են անելու, ապա մենք էլ անենք: ՛՛Մենք առայժմ պիտի սպասենք, տեսնենք՝ ինչ արդյունքների դա կբերի եվրոպական երկրներում, թող սխալվեն այնտեղ, մենք իրենց փորձը կօգտագործենք՛՛: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ