“Դու ավերիր մեր գյուղ՝ մեր գյուղ չծնա, մեր հարս չծնա …”
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը էկոլոգիական հասարակական դաշինքի անդամներ Սիլվա Ադամյանը և Գրետա Գաբրիելյանը անդրադարձան Ապարանի Մելիք գյուղի Թուխմանուկի ոսկու հանքավայրի շահագործման վերաբերյալ հանրային լսումներին:
Սիլվա Ադամյանը նշեց, որ Մելիք գյուղում անցկացվել են լսումներ՝ ոսկու հանքի շահագործման և երրորդ պոչամբարի բացման առթիվ: Մելիքգյուղցիները դեմ են և հանքի շահագործմանը, և պոչամբարի բացմանը:
Գրետա Գաբրիելյանը նշեց, գյուղացիները ՛՛գտնվում են շատ վատ վիճակում, նրանց և սոցիալական պայմանները և գյուղի վիճակը ահազանգող է՛՛:
“Կանգնած՝ մեր հողն ենք ջրում և թանանման ինչ որ գոյացություն է խառնվում ջրին: Մեր կարտոֆիլը չորանումա, երիտասարդները բողոքում են, որ վատ են զգում իրենց, սրտի ու ստամոքսի խնդիրներով, ծերացած”,-գյուղացիների բողոքը փոխանցեց Ադամյանը:
Բնապահպանը նկատեց, որ փաստաթղթերի համաձայն երրորդ պոչամբարը գյուղից ութ հարյու մետր հեոեռու է լինելու, որը նույնպես քիչ է, սակայն գյուղացիները հավաստում են, որ այդ տարածությունը իրականում ընդամենը երկու հարյուր մետր է:Նրանք պահանջում են բնապահպանների ներկայությամբ չափել այն:
Գրետա Գաբրիելյանն էլ հիշեց 87 ամյա Հովհաննես պապի խոսքերը, որով նա դիմել է “Մեգա գոլդ” ընկերության ներկայացուցիչ՝ Աշոտ Պողոսյանին . “Դու ավերիր մեր գյուղ, մեր գյուղ չծնա, մեր հարս չծնա”:
Գաբրիելյանը նշեց, որ չնայած դեռ 97-98 թթ ոսկու հանքը շահագործվել է, սակայն այդ շահագործումը փակ է եղել և այդքան կործանարար ու վտանգածին ազդեցություն չի թողել գյուղի ցանքատարածքների և գյուղացիների առողջության վրա:
Բանախոսների փոխանցմամբ՝ “Գլոբալ գոլդ” ընկերությունը իրավունք է ստացել վեց ու կես տարի հանքը շահագործել ստորգետնյա և երկու տարի բաց եղանակով:
Սակայն լեռնահատկացման ակտում գրած է միայն բաց և հանքը շահագործվում է բաց եղանակով:
Բնապահպանները նամակ են գրել նաև ԱԺ-ին և սպասում են, որ թե կառավարությունը և թե օրենսդիր մարմինը ի օգուտ գյուղացու որոշում կընդունեն: